Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Որտեղ մարմին է առնում հայի խրոխտ ոգու և միասնության խորհուրդը․ Աշնակում Ֆիդայատոն էր

27.05.2023

 Այսօր հայ ազգային ազատագրական շարժման հերոս, հայդուկապետ Գևորգ Չաուշի մահվան 116-րդ տարելիցն է։ Ավանդույթի համաձայն՝ ամեն տարի այս օրը Թալին համայնքի Աշնակ գյուղում տեղի է ունենում Ֆիդայատոն մշակութային միջոցառումը, որում մարմին է առնում հայի ազատատենչ ու խրոխտ ոգու, միասնության խորհուրդը։ Այսօր էլ Ֆիդայատոնը համախմբեց ու ներկայացրեց ազգային մշակույթի վառ երանգները, մասնակիցներին ներշնչեց սասունցու բարձր ոգեղենությամբ։

Ֆիդայատոնին մասնակից դարձան Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ԱԺ պատգամավորներ Մաթևոս Ասատրյանը, Հռիփսիմե Հունանյանը, Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը, Աշտարակի համայնքապետ Թովմաս Շահվերդյանը, Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանը, մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք։
Ֆիդայատոնը մեկնարկեց Աշնակի պանթեոնից, որտեղ պաշտոնյաները ծաղիկներ խոնարհեցին ու խնկարկեցին հայ ազգի անմահ հերոսների հիշատակը։
Միջոցառման ընթացքում տաղավարներում ցուցադրվում էին ձեռքի աշխատանքներ, ազգային խոհանոցը ներկայացնող ուտեստներ, թալինյան բարբառը, ավանդույթները բնութագրող թատերական ներկայացումներ։
Մարզպետ Սերգեյ Մովսիսյանը շրջեց տաղավարներով, զրուցեց ֆիդայատոնի մասնակիցների հետ, ապա եղավ Գևորգ Չաուշի թանգարանում, ունկնդրեց շնորհալի թալինցիների երաժշտական կատարումները։
Հնչեցին ազգագրական և հայրենասիրական երգեր, հայրենիքը փառաբանող բանաստեղծություններ։
Միջոցառումն ամփոփվեց միասնական շուրջպարով։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34