Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արկածային Արագածոտնը՝ զբոսաշրջիկների ափի մեջ․ Արագածոտնը մասնակցեց «Ճանաչիր Հայաստանը» մարզային զբոսաշրջային ցուցահանդեսին

29.05.2023

 Մայիսի 27-28-ին տեղի ունեցավ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի կողմից կազմակերպված «Ճանաչիր Հայաստանը» մարզային զբոսաշրջային ցուցահանդեսը, որը նպատակ ուներ ներկայացնել Հայաստանի բոլոր մարզերի զբոսաշրջային ներուժն ու առանձնահատկությունները, արկածային տուրիզմի հնարավորությունները, հարուստ մշակութային ժառանգությունն ու խոհանոցը։

Ցուցահանդեսին առանձին տաղավարով և «Արագածոտն՝ գինի, արկածներ և աստղեր» կարգախոսով հանդես է եկել Արագածոտնը․ ներկայացվել են մարզի գրավչությունները՝
գինու տուրիզմ, արկածային տուրիզմ, էթնոմշակութային տուրիզմ, գաստրոտուրիզմ, գիտական տուրիզմ և այլն։
Ցուցահանդեսին ներկա են գտնվել և կազմակերպական աշխատանքները համակարգել են Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները, մարզը ներկայացրել են նաև Արագածոտնի համայնքապետարանների աշխատակիցներ, արտադրողներ ու ոլորտի ներկայացուցիչներ։
Այցելուներին տեղեկատվություն է հաղորդվել մարզի զբոսաշրջային այնպիսի գրավչությունների մասին, որոնք առանձնահատուկ են ոչ միայն երկրում, այլև տարածաշրջանում։
Միջոցառումը հագեցած է եղել թեմատիկ բանախոսություններով և պանելային քննարկումներով, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հեռանկարների մասին պատմող ելույթներով։
Երկու օր շարունակ արկածային Արագածոտնը տեղացի և օտարերկրացի զբոսաշրջիկներին համապարփակ տեղեկատվոթյուն է ներկայացրել իր փայլող հմայքի և կանչող գրավչության մասին։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34