Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տրամադրվեցին հաշմանդամության սայլակներ

Տրամադրվեցին հաշմանդամության սայլակներ 23.09.2011

Արագածոտնի մարզի հաշմանդամություն ունեցող 20 մարդ օգտվեց հասարակական կազմակերպության կողմից տրամադրվող սայլակներից: Նրանք Աշտարակ, Թալին, Վարդենուտ, Ակունք, Սարալանջ, Կոշ, Աղձք, Ուշի, Բազմաղբյուր, Օշական, Վ. Սասնաշեն համայնքներից էին: Սեպտեմբերի 23-ին կայացած քաղաքացիների ընդունելության ժամանակ նրանց կամ նրանց խնամող անձանց ընդունեց մարզպետ Սարգիս Սահակյանը: Ծանոթանալով նրանց առողջական, սոցիալական խնդիրներին, սայլակներից բացի, նա առավել կարիքավորներին հատկացրեց նաեւ դրամական օգնություն:

Անկախության 20-ամյա տոնակատարությունները` Արագածոտնում

Անկախության 20-ամյա տոնակատարությունները` Արագածոտնում 22.09.2011

Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարելիցի կապակցությամբ տոնական միջոցառումները Արագածոտնի մարզում սկսվել են օրեր առաջ: Օրվա խորհրդին համահունչ, բազմաթիվ ծրագրեր են իրականացվել դպրոցներում, մշակույթի տներում: Սեպտեմբերի 20-ին տոնակատարության օր էր բոլոր համայնքներում: Համայնքնապետարանների կողմից կազմակերպվեցին հանդիսություններ, որին մասնակից դարձան գյուղերը: Յուրաքանչյուր համայնք օրն անցկացրեց յուրովի: Եղավ հանդիսավոր մաս, ասվեցին շնորհավորանքի խոսքեր, հնչեց հայկական երգ- երաժշտություն: Բոլոր գյուղերում հենց դրսում բացվեցին տոնական սեղաններ, որոնց շուրջ ծավալվեցին անմիջական ու անբռնազբոս ժողովրդական տոնախմբություններ:

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական   ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ 20.09.2011

Սիրելի հայրենակիցնե’ր Այսօր տոն է Հայոց աշխարհում: Համայն հայությունը մեր երկրում, Արցախում և ի սփյուռս աշխարհի նշում է Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձը: Հոբելյան, որը նվիրական ու սրբազան է մեզանից յուրաքանչյուրի համար:

Կայացավ մարզխորհրդի նիստ

Կայացավ մարզխորհրդի նիստ 16.09.2011

Անկախության 20-ամյակի կապակցությամբ տոնական մեծ միջոցառում է կայանալու Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքում: Ծրագրին մասնակցելու են մարզի բոլոր տարածաշրջանները: Միջոցառման նախապատրաստական եւ անցկացման ընթացքի մասին քննարկում եղավ սեպտեմբերի 16-ին կայացած մարզխորհրդի նիստում: Մարզպետ Սարգիս Սահակյանը ներկայացրեց ծրագրի կարեւորությունը, նշելով որ կազմակերպչական առումով այն աննախադեպ է, քանի որ տոնը վերաբերում է ողջ ժողովրդի միահամուռ ուժերով ձեռք բերված անկախությանը:

Այցելություն Ապարանի բժշկական կենտրոն 09.09.2011

Ապարանի բժշկական կենտրոնում իրականացված հիմնանորոգման արդյունքներին ծանոթանալու նպատակով ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը եւ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը այցելեցին բժշկական կենտրոն: Նրանք շրջայց կատարեցին երկհարկանի կառույցի բոլոր հարկաբաժիններում, ծանոթացան արդեն ավարտված շինարարական աշխատանքների որակին կենտրոնի առաջիկա խնդիրներին: Հիվանդանոցի հիմնանորոգումն իրականացվել է ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի Առողջության ծրագրերի իրականացման գրասենյակի ֆինանսավորմամբ:

Հիշատակի տուրք` ամերիկացի զոհված օդաչուներին

Հիշատակի տուրք` ամերիկացի զոհված օդաչուներին 06.09.2011

Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն համայնքի հյուրը ԱՄՆ դեսպանության եւ ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Ռազմական համագործակցության գրասենյակի ներկայացուցիչներն էին: Առիթը Ամերիկյան վթարված ռազմական ինքնաթիռի անձնակազմի հիշատակին նվիրված միջոցառումն էր: Այն արդեն ավանդական է դարձել եւ նշվում է ամեն տարի, սեպտեմբերի 2-ին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-02 15:41:08