Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անկախության 20-ամյա տոնակատարությունները` Արագածոտնում

22.09.2011

Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարելիցի կապակցությամբ տոնական միջոցառումները Արագածոտնի մարզում սկսվել են օրեր առաջ: Օրվա խորհրդին համահունչ, բազմաթիվ ծրագրեր են իրականացվել դպրոցներում, մշակույթի տներում: Սեպտեմբերի 20-ին տոնակատարության օր էր բոլոր համայնքներում:
Համայնքնապետարանների կողմից կազմակերպվեցին հանդիսություններ, որին մասնակից դարձան գյուղերը: Յուրաքանչյուր համայնք օրն անցկացրեց յուրովի: Եղավ հանդիսավոր մաս, ասվեցին շնորհավորանքի խոսքեր, հնչեց հայկական երգ- երաժշտություն: Բոլոր գյուղերում հենց դրսում բացվեցին տոնական սեղաններ, որոնց շուրջ ծավալվեցին անմիջական ու անբռնազբոս ժողովրդական տոնախմբություններ:
Օշականում միջոցառումն անցավ մշակույթի տանը: Այն կազմակերպվել էր Աշտարակի Վ. Պետրոսյանի անվան մարզային գրադարանի հետ համատեղ:
Հանդիսությանը մասնակցում էր մարզպետ Սարգիս Սահակյանը: Նա շնորհավորեց բոլորին Անկախության 20-ամյակի կապակցությամբ` նշելով, որ այն համազգային տոն է, որին ողջ ժողովուրդը մասնակցում է ի սրտե, արտահայտելով իր մեջ եղած հայրենասիրությունն ու լավատեսությունը:
Միջոցառումը հագեցած էր շնորհավորական ելույթներով, հայրենասիրական կատարումներով ` ասմունքով, երգով ու պարով:
Հոբելյանական գլխավոր միջոցառումը կայացավ սեպտեմբերի 21-ին, Աշտարակ քաղաքում: Հանդիսությանը մասնակցելու համար իրենց ծրագրերով մարզկենտրոն էին ժամանել բոլոր համայնքների ներկայացուցիչները, բազմաթիվ հյուրեր հանրապետության տարբեր բնակավայրերից և մայրաքաղաք Երևանից: Նրանք մասնակցեցին ավանդական բացօթյա հյուրասիրությանը, վայելեցին հանրապետության լավագույն երգիչ-երգչուհիների, տեղի երաժշտական համույթների ելույթները: Վերջում տրվեց տոնական հրավառություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:49:35