Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տրամադրվեցին հաշմանդամության սայլակներ

23.09.2011

Արագածոտնի մարզի հաշմանդամություն ունեցող 20 մարդ օգտվեց <Փյունիկ> հասարակական կազմակերպության կողմից տրամադրվող սայլակներից: Նրանք Աշտարակ, Թալին, Վարդենուտ, Ակունք, Սարալանջ, Կոշ, Աղձք, Ուշի, Բազմաղբյուր, Օշական,  Վ. Սասնաշեն համայնքներից էին:

Սեպտեմբերի 23-ին կայացած քաղաքացիների ընդունելության ժամանակ նրանց կամ նրանց խնամող անձանց ընդունեց մարզպետ Սարգիս Սահակյանը: Ծանոթանալով նրանց առողջական, սոցիալական խնդիրներին, սայլակներից բացի, նա առավել կարիքավորներին հատկացրեց նաեւ դրամական օգնություն:

Հանձնելու գործընթացը հեշտացնելու նպատակով, սայլակները նախօրոք բերվել էին մարզպետարան, որտեղից էլ հասցեատերերը ստացան դրանք: Իսկ շահառուների ընտրությունը կատարվել էր հաշմանդամների խնդիրներով զբաղվող մարզային հանձնաժողովում, որտեղ նախապես քննարկվել էին հաշմանդամության աստիճանը, սոցիալական պայմանները եւ այլ հատկանիշներ: Նրանց մեջ տարիքային սահմանափակումներ չէր դրվել. ամենակրտսերը 6, իսկ ավագը` 76 տարեկան էր:

Հաշմանդամություն ունեցողներին ցուցաբերվող աջակցությունը մարզպետարանի կողմից պարբերաբար է կատարվում: Առաջիկանում նրանց համար կբերվեն հենակներ, քայլակներ, անհրաժեշտ այլ պարագաներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14