Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այցելություն Ապարանի բժշկական կենտրոն

09.09.2011


Ապարանի բժշկական կենտրոնում իրականացված հիմնանորոգման արդյունքներին ծանոթանալու նպատակով ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը եւ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը այցելեցին բժշկական կենտրոն: Նրանք շրջայց կատարեցին երկհարկանի կառույցի բոլոր հարկաբաժիններում, ծանոթացան արդեն ավարտված շինարարական աշխատանքների որակին կենտրոնի առաջիկա խնդիրներին:

Հիվանդանոցի հիմնանորոգումն իրականացվել է ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի Առողջության ծրագրերի իրականացման գրասենյակի ֆինանսավորմամբ: Շինարարությունն իրականացրել է ՙՌուստիկալենտ՚ ՍՊԸ-ն: Նրանք այստեղ շինարարական լայնածավալ աշխատանք են կատարել: Փոխվել են տանիքը, դռներն ու պատուհանները, կատարվել են արտաքին եւ ներքին հարդարումներ, կոյուղու, տաք եւ սառը ջրերի նոր համակարգեր են կառուցվել, ներքին եւ արտաքին հարդարման աշխատանքներ են կատարվել:


Վերանորոգման ծրագիրը բավականին ընդգրկուն է: Բուժհաստատությունը հագեցվել է բոլորովին նոր եւ արդիական սարքավորումներով, համապատասխան գույքով:
Բժշկական կենտրոնն ունենալու է 50 մահճակալի հզորություն, աշխատելու են մասնագիտական բոլոր կաբինետնեը, ախտորոշիչ կենտրոնը: Չի զգացվում նաեւ մասնագետների կարիք: Այստեղ ներգրավված բոլոր բուժաշխատողները անցել են համապատասխան որակավորման դասընթացներ եւ ի զորու են իրենց խնդիրը պատարելու ժամանակաից պահանջներին համապատասխան:


Ներկայումս ընթանում են սարքավորումների տեղադրման վերջին աշխատանքները, եւ առաջիկայում բժշկական կենտրոնը հանդիսավոր կերպով կբացի իր դռները:


 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:49:35