Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզի բոլոր ճանապարհները բաց են

Մարզի բոլոր ճանապարհները բաց են 25.11.2011

Վերջին օրերին եղանակի ջերմաստիճանի նվազման հետ մեկտեղ մարզի տարածքում, հատկապես լեռնային շրջաններում, տեղումներն արտահայտվեցին հիմնականում ձյան տեսքով: Այդ կապակցությամբ մարզային փրկարարական վարչությունից տեղեկացնում են, որ ճանապարհային երթեւեկության մեջ խոչընդոտներ չեն առաջացել: Նոյեմբերի 25-ի դրությամբ թե՛ միջպետական ու հանրապետական, եւ թե՛ մարզային ու համայնքային բոլոր ճանապարհները բաց են եւ դժվարանցանելի հատվածներ չկան:

Կայացավ ասմունքի փառատոնի մարզային փուլը

Կայացավ ասմունքի փառատոնի մարզային փուլը 25.11.2011

Ասմունքի մանկապատանեկան 4-րդ փառատոնի մարզային փուլը կայացավ նոյեմբերի 24-ին, Կարբիի Վահան Թեքեյանի անվան դպրոցում: Այս տարի փառատոնը նվիրված է արեւմտահայ բանաստեղծներ Պետրոս Դուրյանի 160, Վահան Թեքեյանի 133, Ռուբեն Սեւակի 126 եւ Միսաք Մեծարենցի 125 ամյակներին: Բանաստեղծություններն էլ ընտրված էին հենց նրանց ստեղծագործություններից: Մրցույթը կայացավ երկու՝ 11-14 եւ 15-17 տարիքային խմբերում: Ընտրվել էր փառատոնի տարածքային փուլում լավագույնը ճանաչված 40 դպրոցական:

             Արագածոտնի մարզը՝  ՙՙՀայաստան՚՚ համահայկական հիմնադրամին

Արագածոտնի մարզը՝ ՙՙՀայաստան՚՚ համահայկական հիմնադրամին 24.11.2011

ՙՙՀայաստան՚՚համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին իր մասնակցությունն ունի նաեւ Արագածոտնի մարզը: Փոխանցումները մեկ օրով չեն սահմանափակվում եւ պետական, հասարակական կառույցները, մարզային տարբեր կազմակերպություններն ու անհատ անձինք իրենց փոխանցումները սկսել են կատարել մինչեւ հեռուստամարաթոնի օրը:

                           Նշվեց Մոնթե Մելքոնյանի ծննդյան տարեդարձը

Նշվեց Մոնթե Մելքոնյանի ծննդյան տարեդարձը 23.11.2011

Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքի Պերճ Պռոշյանի անվան դպրոցի հերթական միջոցառումը նվիրված էր Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի (Ավոյի) ծննդյան 54 ամյակին: Այդ կապակցությամբ դպրոցը հյուրընկալել էր բազմաթիվ հյուրերի, այդ թվում՝ ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանին, նախարարության այլ պաշտոնյաների, Հայաստանի, ժողովրդական նկարիչ, քանդակագործ, Մոնթե Մելքոնյանի կիսանդրու հեղինակ Լեւոն Թոքմաջյանին, այլ մտավորականների, մանկավարժների:

Մարզպետն ընդունեց ՙՙՓրկեք երեխաներին՚՚ կազմակերպության ղեկավարությանը

Մարզպետն ընդունեց ՙՙՓրկեք երեխաներին՚՚ կազմակերպության ղեկավարությանը 23.11.2011

Մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ տեղի հանդիպում ՙՙ Փրկեք երեխաներին՚՚ կազմակերպության ղեկավար Իրեն Սարգսյանի եւ ծրագրի պատասխանատու Գեւորգ Եղիազարյանի հետ: Քննարկվեցին նախակրթարանների կառուցման նոր ծրագիրը եւ դրա հետ կապված մի շարք խնդիրներ: Ծրագրի շրջանակում մարզի 4 համայնքի դպրոցներում կառուցվելու են նախակրթարաններ: Յուրաքանչյուր նախակրթարանի համար վերանորոգվելու են մեկական դասասենյակ, 2 սանհանգույց, կատարվելու է կահավորում:

     Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Աշտարակում

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Աշտարակում 22.11.2011

Նոյեմբերի 21-ին, ժամը 15.52-ին, Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցվել է 3.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Աշտարակ քաղաքից 12 կմ դեպի հյուսիս: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, իսկ ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-02 15:41:08