Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ ասմունքի փառատոնի մարզային փուլը

25.11.2011

Ասմունքի մանկապատանեկան 4-րդ փառատոնի մարզային փուլը կայացավ նոյեմբերի 24-ին, Կարբիի Վահան Թեքեյանի անվան դպրոցում: Այս տարի փառատոնը նվիրված է արեւմտահայ բանաստեղծներ Պետրոս Դուրյանի 160, Վահան Թեքեյանի 133, Ռուբեն Սեւակի 126 եւ Միսաք Մեծարենցի 125 ամյակներին: Բանաստեղծություններն էլ ընտրված էին հենց նրանց ստեղծագործություններից:


Մրցույթը կայացավ երկու՝ 11-14 եւ 15-17 տարիքային խմբերում: Ընտրվել էր փառատոնի տարածքային փուլում լավագույնը ճանաչված 40 դպրոցական: Նրանք ներկայացնում էին Կարբիի, Ագարակի, Սասունիկի, Ոսկեվազի, Արագածավանի, Ապարանի թիվ 2 եւ ավագ, Թալինի թիվ 2, Աշտարակի թիվ 1,թիվ 2, թիվ 7, թիվ 5, Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան, Կոշի, Ծաղկաշենի, Ոսկեհատի, Վարդենուտի եւ Նոր Եդեսիայի դպրոցները:


Մրցութային հանձնաժողովը բաղկացած էր 9 անդամից: Նրանց մեջ էին բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը, ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, ՀՀ ժողովրդական արտիստներ Ջուլիետա Բաբայանը եւ Բորիս Պեպանյանը եւ այլք: Ժյուրին նախագահում էր Մարիետա Մակարյանը:


Ամփոփելով մի քանի ժամ տեւած մրցույթի արդյունքները, հանձնաժողովը 11-14 տարիքային խմբում առաջին տեղը շնորհեց Սասունիկի դպրոցի աշակերտ Վահագն Մինասյանին, երկրորդը՝ Թալինի թիվ 2 դպրոցը ներկայացնող Մխիթար Գասպարյանին, երրորդը՝ Ապարանի ավագ դպրոցից Սաթենիկ Հովհաննիսյանին: 1-17 տարիքային խմբում 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը համապատասխանաբար գրավեցին Լիլիթ Կարապետյանը (Կարբիի դպրոց), Ալլա Քոչարյանը (Աշտարակի ավագ դպրոց) եւ Մարիամ Դավթյանը (Ոսկեվազի դպրոց):

Չսահմանապակվելով մրցանակային տեղերով, հանձնաժողովն իր կողմից սահմանել էր լրացուցիչ մրցանակ, որին արժանացավ Սասունիկի դպրոցի 12 տարեկան աշակերտ Դանիել Սարգսյանը:


Մարզային փուլում մրցանակակիր դարձած բոլոր այս աշակերտները իրավունք ստացան մասնակցել փառատոնի հանրապետական փուլին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14