Նորություններ

Կայացավ Ներքին Բազմաբերդի բժշկական ամբուլատորիայի բացումը 19.09.2013
Հիմնանորոգումից հետո սեպտեմբերի 19-ին տեղի ունեցավ ՀՀ Արագածոտնի մարզի ,,Ներքին Բազմաբերդի բժշկական ամբուլատորիա,,ՓԲԸ-ի բացումը, որին մասնակցում էին ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, ամբուլատորի վերանորոգումն իրականացրած ,,Շեն,, կազմակերպության ղեկավարությունը եւ ,,Շեն-Ֆրանսիա,, բարեգործական միության անդամները...
Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնը` Արագածոտնի մարզկենտրոնում 17.09.2013
Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակի քաղաքային մշակույթի տանը ներկայացմամբ հանդես եկավ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնը: Այն կայացավ մարզպետ Սարգիս Սահակյանի հրավերով, որը սիրով էր ընդունել թատրոնը: Ներկայացումը դիտելու էին հրավիրվել մարզային պետական, համայնքային կառույցների ղեկավարներ, կրթական, մշակութային, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, տարբեր ոլորտներում ճանաչված արագածոտնեցիներ: Թբիլիսցի մեր հայրենակիցները բեմադրեցին ամերիկացի դրամատուրգ Ն.Ռիչարդ Նեշի ,,Անձրեւ վաճառողը,, ներկայացումը: Բեմադրությունը թատրոնի 157-րդ թատերաշրջանի պրեմիերաներից էր...
Մարզպետ Սարգիս Սահակյանը քաղաքացիների ընդունելություն կատարեց Թալինի տարածաշրջանում 12.09.2013
Քաղաքացիների ընդունելությունների կազմակերպման ժամանակացույցի համաձայն Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը ընդունելություն կազմակերպեց Թալինի քաղաքապետարանում: Ընդունելության համար ցուցակագրված էր 30 քաղաքացի, սակայն, մասնակցեց 34-ը: Նրանք տարածաշրջանի տարբեր համայնքների, այդ թվում` Թալին քաղաքի բնակիչներ էին: Դիմումատուների մեծ մասը` 32-ը ստացավ դրամական աջակցություն: Բացի այդ, նրանց մի մասը միաժամանակ ուներ նաեւ սոցիալական, առողջական, անձնական բնույթի այլ հարցեր: Դրանց տրվեց դրական...

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այցը Արագածոտնի մարզ 06.09.2013
Սեպտեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելեց Արագածոտնի մարզում հիմնված ,,Գոլդն Գրեյպ Արմաս,, գյուղատնտեսական գործունեություն իրականացնող ընկերություն, որը նախաձեռնել է ագրո-զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրեր: ՀՀ վարչապետը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եւ տնօրեն Արմեն Ասլանյանի ուղեկցությամբ շրջեց այգիներով, ծանոթացավ իրականացված աշխատանքներին: Ներկայումս ընկերությունում աշխատում է ավելի քան 150 մարդ...
Շնորհավորանքներ՝ մարզային փրկարարական վարչության աշխատակիցներին 04.09.2013
Սեպտեմբերի 4-ին մեր երկրում նշվում է ԱԻՆ աշխատողի օրը: Այդ կապակցությամբ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը ընդունեց մարզային փրկարարական վարչության սշխատակիցներին: Վարչության պետ Շամիր Շամիրյանը ներկայացրեց համակարգի ունեցած ձեռքբերումները, նշելով առաջիկա անելիքներն ու նոր ծրագրերը: Շնորհավորելով համակարգի բոլոր աշխատակիցներին, մարզպետը կարեւորեց նրանց կատարած աշխատանքը մեր պետականաշինության, պահպանության, անվտանգության ապահովման գործում...

Արագածոտնում ուսումնական տարին մեկնարկել է 02.09.2013
Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցներում տրվեց 2013-2014 ուսումնական տարվա մեկնարկը: Գիտելկիքի օրվա եւ նոր ուսումնական տարվա կապակցությամբ հանդիսավոր արարողություններ կազմակերպվեցին բոլոր կրթօջախներում: Տոնական տրամադրությամբ համակված ուսուցիչներն ու աշակերտները՝ ծնողների, բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ ողջույնի եւ շնորհավորանքի խոսքեր հղեցին, հնչեց երգ-երաժշտություն: Այնուհետեւ դպրոցական առաջին զանգի հնչյունների ներքո աշակերտներն անցան դասասենյակներ, եւ սկսվեցին պարապմունքները...


