Նորություններ
Կկազմակերպվի բարձրակարգ բանջարեղենի դաշտային շուկա
11.11.2013
Նոյեմբերի 17-ին ժամը 13.00-ին Աշտարակում՝ Վան-Վասպուրականի հուշահամալիրի հարեւանությամբ տեղի կունենա բարձրակարգ (ոչ ավանդական) բանջարեղենի դաշտային շուկա, որի նպատակն է Արագածոտնի մարզում ագրոտուրիզմի զարգացումը: Կազմակերպիչներն են Գոգրի Արմենի ընկերությունը եւ անհատ ձեռներեց, բարձրակարգ բանջարեղենի ֆերմեր Գնել Մխիթարյանը:
Կկազմակերպվի պահածոների, կերակուրների, կարկանդակների, աղցանների, չրերի եւ այլ արտադրատեսակների ցուցահանդես-վաճառք:
Մասնակցության հայտ են ներկայացրել բազմաթիվ տուրիստական ընկերություններ, գեղարվեստի դպրոցի սաներ, հանրության ներկայացուցիչներ: Դաշտային շուկային հրավիրվում են մասնակցելու բոլոր ցանկացողները:
ՀՀ Արագածոտնի մարզպետարան