Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետն ընդունեց Արգենտինայի դեսպանին

08.11.2013

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը նոյեմբերի 8-ին ընդունեց ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Դիեգո Էրնեստո Ալվարես Ռիվերային եւ նրա տիկնոջը՝ Մարիաննա Ալվարես Ռիվերային: Մարզպետը ողջունեց դեսպանի այցը եւ ասաց, որ այն լավ հիմք կհանդիսանա Արագածոտնի մարզի եւ Արգենտինայի Հանրապետության միջեւ ծավալվող համագործակցության:
Դեսպանը շնորհակալ եղավ ընդունելության համար եւ նշեց, որ Հայաստանում իր աշխատելու մեկամյա ժամանակաընթացքում նա փորձել է Հայաստանին ծանոթանալ ամբողջությամբ, այդ նպատակով ճանաչողական այցեր է կատարում դեպի մարզեր: Այդպիսով համագործակցության նոր հնարավորություններ եւ ծրագրեր են մշակվում:
Սարգիս Սահակյանն ընդհանուր գծերով ներկայացրեց մարզի նկարագիրը: Նա ասաց, որ մարզի տնտեսության մեծամասնությունը, շուրջ 85%-ը, գյուղատնտեսական է: Առավելապես զարգացած են այգեգործությունը, անասնապահությունը: Այդ ոլորտներում էլ մարզպետը Արգենտինայի Հանրապետության կողմից գործնական համագործակցության եզրեր է տեսնում: Նա նշեց, մասնավորապես բրդի եւ կաշվի, ինչպես նաեւ մարզում արտադրվող մրգերի, բանջարեղենի վերամշակման արտադրության հնարավորություններ ստեղծելու իր պատրաստակամությունը: Մարզը մեծ քանակի վարելահողեր եւ արոտավայրեր ունի, ուստի լայն հնարավորություններ կան աշխատանքներ ծավալելու նաեւ այգեգործության մեջ:
Անդրադառնալով հայ-արգենտինական վաղեմի բարեկամությանը, երկուստեք կարեւորվեց այդ համագործակցության ներկա ժամանակաշրջանը, երբ այն դրսեւորվում է առավելագույնս ընդգրկուն եւ գործնական:
Դեսպանն ու նրա տիկինը, փոխմարզպետ Նունե Մովսիսյանի ուղեկցությամբ այցելեցին մարզի պատմամշակութային տեսարժան վայրեր, եղան Բյուրականի աստղադիտարանում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:33:47