Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ Արագածոտնի մարզխորհրդի նիստը

11.11.2013

Նոյեմբերի 11-ին տեղի ունեցավ Արագածոտնի մարզխորհրդի նիստը: Նոյեմբերի 1-ի դրությամբ մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման եւ նախորդ տարիներին գոյացած աշխատավարձների ու սոցվճարների պարտքերի մարման գործընթացի մասին զեկուցեց ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Նորայր Գալստյանը: Նա ասաց, որ այս տարվա 10 ամիսների ընթացքում սեփական եկամուտները հավաքագրվել է 63,8 %-ով: 886 մլն. դրամից հավաքագրվել է 563,3 մլն. դրամը:
Ըստ տարածաշրջանների, ներկայացվեց այն համայնքները, որտեղ այս ոլորտում խնդիրներ կան: Աշտարակում այդպիսի համայնքներից են Տեղերը, Կոշը, Կարբին: Ապարանի տարածաշրջանը շարունակում է առաջատարը լինել սեփական եկամուտների կատարման գործում: Այդուհանդերձ, այստեղ էլ խնդիրներ ունեն Վարդենուտը, Ծաղկաշենը, Ջրամբարը: Արագածի տարածաշրջանում նշվեց Ալագյազի, Կանիաշիրի, Թալինի տարածաշրջանում՝ Եղնիկի, Շղարշիկի, Պարտիզակi ցածր արդյունքները: Նախորդ տարիներին գոյացած աշխատավարձերի ու սոցվճարների պարտքերի մարման մասով էական փոփոխություն կա: Տարեսկզբին այդ պարտքը կազմում էր 7 մլն.748 հազար դրամ, որի մեծ մասը մարվել է, եւ ներկայումս պարտքը կազմում է 2 մլն. 779 հազար դրամ: Այն կփակվի ըստ սահմանված ժամանակացույցին:
Քննարկվեցին նաեւ աշնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի, բնակչության ռեգիստրում մարզի բնակչության հաշվառման խնդիրների, համայնքների բյուջեների կազմման, համայնքապետարաններում համակարգչային տեխնիկայի համալրման եւ արդիականացման, համայնքներում աղբահանության գործընթացների մասին եւ այլ հարցեր:
Նշված հարցերին անդրադարձավ մարզպետ Սարգիս Սահակյանը: Նա համայնքապետերի ուշադրությունը հրավիրեց հատկապես սեփական եկամուտների կատարման վրա, նշելով, որ դրանով է պայմանավորված սոցիալ-տնտեսական զարգացումը: Առաջիկայում միջազգային մի շարք կազմակերպությունների հետ հանդիպում է կայանալու, որտեղ քննարկվելու են մարզում իրականացվող ներդրումային ծրագրերի հնարավորությունները: Իսկ այդ ամենի իրականացումը պայմանավորված է նաեւ համայնքների համաֆինանսավորմամբ, ինչն էլ ենթադրում է սեփական եկամուտների առավելագույս կատարում, նշեց մարզպետը:
Նա անդադարձավ կառավարության կողմից նաեւ հողօգտագործողներին դիզելային վառելիքի, պարարտանյութի, հացահատիկի սերմացուի, թունաքիմիկատների հատկացման գործընթացներին: Նշվեց, որ այս ամենը միտված է աջակցելու գյուղացիական տնտեսություններին՝ իրենց հողատարածքները մշակելու, արտադրանքը իրացնելու եւ հնարավորինս բարձր արդյունքներ ստանալու համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-15 17:12:08