Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Իմ Հայաստան» համահայկական II փառատոնի մասնակիցները ելույթ ունեցան Արագածոտնի մարզի Օշական գյուղում

07.07.2014

Հուլիսի 5-ին «Իմ Հայաստան» համահայկական երկրորդ փառատոնի մասնակիցները եղան Արագածոտնի մարզում, այցելեցին «Մեսրոպ Մաշտոց» եկեղեցի:

«Պարարվեստի օրերի» շրջանակներում Օշականում տեղի ունեցավ «Գյուղի տատիկ» խորագրով միջոցառում, որին ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, պաշտոնատար անձինք, հյուրեր: Մարզպետ Սարգիս Սահակյանի հանձնարարականով միջացառման անցկացմանը աջակից եղան տեղի համապատասխան կազմակերպությունները:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Հ. Պողոսյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին, մասնավորապես Սփյուռքի նախարարությանը նման ազգանպաստ և հայապահպան միջոցառումներ կազմակերպելու համար: Նա մասնավորապես նշեց. «Կարծում եմ «Իմ Հայաստան» փառատոնը, որ արդեն ավանդական է դարձել, հետաքրքիր նախաձեռնություն է, որ աշխարհի բոլոր անկյուններից ձեզ կանչում բերում է Հայրենիք: Հպարտ ենք և ուրախ, որ բոլորդ այսօր այստեղ եք հավաքվել մասնակցելու «Գյուղի տատիկ» միջոցառմանը: Տատիկը բոլորիս համար բարության, մաքրության խորհրդանիշ է: Ուրախ եմ, որ տատիկների միջոցով ազգային ճաշատեսակների պատրաստման եղանակները փոխանցելը դառնում է ավանդական: Այս և նման միջոցառումները անպայման նպաստում են Հայրենիք-Սփյուռք, Սփյուռք-Սփյուռք կապերի ամրապնդմանը և այդ միջոցով ազգային միասնականության ամրապնդմանը»:

ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը ողջունեց Սփյուռքից ժամանած բոլոր խմբերին, կարևորեց մշակույթի դերը ազգի ինքնության պահպանման համար. «Մշակույթը ազգի դեմքն է, պետք է պահել, պահպանել այն, փոխանցել սերնդե սերունդ»: Նա մասնավորապես շնորհակալություն հայտնեց Մշակույթի նախարար տիկին Պողոսյանին, որ իր բազմազբաղ վիճակում ժամանակ էր գտել մասնակցելու միջոցառմանը և ողջունելու նրա մասնակիցներին:

Ելույթ ունեցան Օշականի Մշակույթի տան տարբեր խմբեր:

Միջոցառմանը մասնակցում էր Սփյուռքից ժամանած 32 պարախումբ: Ավստարալիայից, Կանադայից, Ֆրանսիայից, Լիբանանից, Քուվեյթից, Ուկրաինայից, Վրաստանից, Ռուսաստանի ժամանած շուրջ 650 պարողները ներկայացրին միասնական պար:

 

Ըստ ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնական  կայքի
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-15 17:12:08