Նորություններ

Շնորհավորանք Արագածոտնի նորածիններին եւ նրանց մայրիկներին 06.08.2013
1914թ. օգոստոսի 1-ը կապվում է առաջին համաշխարհային պատերազմի հետ, որը տեւել է չորս տարի: Նրանում հիմնական դերակատարները XIX դ. վերջին-XX դ սկզբին ձեւավորված երկու միմյանց թշնամի ռազմաքաղաքական խմբավորումներն էին...
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը ցավակցել է զոհված զինծառայողի ընտանիքին 06.08.2013
ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը իր ցավակցությունն է հղել հուլիսի 30-ին Արցախում, հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում մահացու վիրավորված, Ցամաքասար գյուղից զորակոչված Արման Հովսեփի Մուրադյանի հարազատներին: Սգո արարողությանը կայացած մասնակցության ժամանակ մարզպետի անունից տեղադրվել է ծաղկեպսակ, իսկ ընտանիքին իբրեւ աջակցություն տրամադրվել է դրամական հատկացում:
ՀՀ Արագածոտնի մարզի մուտքի խորհրդանիշի նախագծի մրցույթ 31.07.2013
Հայտարարվում է ՀՀ Արագածոտնի մարզի մուտքի խորհրդանիշի նախագծի մրցույթ: Մրցույթին մասնակցել ցանկացող ճարտարապետներն ու քանդակագործները իրենց նախագծերը (60x40 ձևաչափի մեջ) կարող են ներկայացնել մինչև 2013 թ. սեպտեմբերի 1-ը: Մանրամասների համար դիմել ՀՀ Արագածոտնի մարզպետարանի քաղաքաշինության վարչություն: Հեռախոս՝ 0232-3-37-74:
ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը գտնվում է արձակուրդում 29.07.2013
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի 26.07.2013 թվականի N 632-Ա որոշմամբ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին տրամադրվել է 2012 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասը՝ 2013 թվականի հուլիսի 29-ից մինչեւ օգոստոսի 9-ը ներառյալ: Մարզպետ Սարգիս Սահակյանն արձակուրդն անցկացնելու է Հայաստանի Հանրապետությունում:
Քննարկվել են Աշտարակ քաղաքի Նոր Հալեպ թաղամասի կառուցման հետ կապված հարցեր 26.07.2013
ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել նախարար Հրանուշ Հակոբյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով ՀՀ տեղափոխված սիրիահայերի համար Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» թաղամասի կառուցմանը: Ասուլիսին մասնակցել են ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ալեքսան Կարապետյանը, Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանը, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախագահ Լենա Հալաջյանը, ԵՊՃՇՀ-ի ճարտարապետության ֆակուլտետի դեկան Տիգրան Բարսեղյանը...
Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքի Վ. Պետրոսյանի անվան դպրոցի երկրորդ դասարանի աշակերտ Արսեն Դավթյանը այս տարվա սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 9-ը կմասնակցի Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում կայանալիք Եվրոպայի պատանիների եւ աղջիկների շախմատի առաջնությանը: Այդ իրավունքը նա վաստակել է՝ հաղթելով Հայսատանի պատանիների եւ աղջիկների շախմատի առաջնության մինչեւ 10 տարեկան տղաների մրցաշարում եւ 8 տարեկանների մեջ գրավել է 2-րդ տեղը: Մոնտենեգրոյի հեղինակավոր մրցույթին մասնակցելու համար ֆինանսական ծախսերը հոգացել է մարզպետ Սարգիս Սահակյանը...