Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում` Գրքի նվիրման օրվա կապակցությամբ

Հանդիպում` Գրքի նվիրման օրվա կապակցությամբ 22.02.2016

Փետրվարի 19-ը Գրքի նվիրման օրն է : Այդ կապակցությամբ Արագածոտնի մարզի եւ Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի համագործակցության շրջանակում Աջափնյակի պատվիրակությունը այցելեց Արագածոտնի մարզ: Հյուրերը եղան մարզկենտրոն Աշտարակի Վ. Պետրոսյանի անվան մարզային գրադարանում, ինչպես նաև Աշտարակի` հայ մեծ վիպասան Պերճ Պռոշյանի անունը կրող թիվ 3 հիմնական դպրոցում: Տոնական օրվա առիթով պատվիրակությանը ողջունեց մարզպետի տեղակալ Նունե Մովսիսյանը: Նա մարզպետ Սարգիս Սահակյանի կողմից փոխանցեց շնորհավորանքներ և գեղարվեստական գրքեր:

Մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն 05.02.2016

Փետրվարի 5-ին մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Նախապես ցուցակագրվել էր 45 քաղաքացի: Նրանք բոլորն էլ ներկայացան, մարզպետին դիմելով իրենց ամենատարբեր հարցադրումներով: Քաղաքացիների մեծ մասը ֆինանսական աջակցության խնդիր ուներ, եւ բոլորն էլ բավարարվեց: Ընդհանուր առմամբ դրամական աջակցություն տրվեց 41 քաղաքացու: Մարզի ղեկավարին դիմեցին նաեւ առողջական, հողային, բնակարանային եւ անձնական այլ հարցեր ունեցող քաղաքացիներ: Դրանք հնարավորինս լուծում ստացան տեղում, կատարվեցին պարզաբանումներ, կամ առաջիկայում ընթացք տալու համար համապատասխան հանձնարարականներ տրվեց...

Տեղեկատվություն Արագածոտնի մարզում հունվար ամսին գրանցված ծնունդների մասին 04.02.2016

Արագածոտնի մարզի ծննդատներում 2016 թ.հունվար ամսին գրանցվել է 57 ծնունդ: Նրանցից 28-ը աղջիկ է, 29-ը` տղա: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության տվյալներով, Աշտարակի տարածաշրջանում ծնվել է 21 երեխա՝ 9 աղջիկ, 12 տղա: Թալինի տարածաշրջանում ծնվել է 7 աղջիկ, 9 տղա՝ ընդամենը 16 երեխա: Ապարանի տարածաշրջանում ծնվել է 7 աղջիկ, 6 տղա, ընդամենը` 13 ծնունդ: Արագածի տարածաշրջանում գրանցվել է 7 ծնունդ` 5 աղջիկ, 2 տղա:

                              Արագածոտնում  նշվեց Բանակի օրը

Արագածոտնում նշվեց Բանակի օրը 28.01.2016

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի նախաձեռնությամբ հունվարի 28-ին տեղի ունեցավ տոնական միջոցառում` նվիրված Բանակի օրվան: Մասնակիցների թվում էին մարզպետարանի աշխատակիցները, հանրակրթական դպրոցների, մարզային կառույցների ղեկավարները, երկրապահները, զոհված ազատամարտիկների, երկրի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամները, ինչպես նաեւ ռազմական գործողություններին մասնակից զինծառայողները...

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ուղերձը Բանակի օրվա կապակցությամբ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ուղերձը Բանակի օրվա կապակցությամբ 27.01.2016

Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության տոնացույցի մեջ հունվարի 28-ը հիշատակվում է իբրեւ Բանակի օր: 1992թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» օրենքը: Հետագայում այդ օրը դարձավ Հայկական բանակի ծննդյան օր: Բանակի տոնը խորհրդանշում է մեր ժողովրդի հերոսական ոգու ամրությունը, ազատատենչությունը, անկախ եւ միասնական ապրելու կամքն ու միասնականությունը...

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ 25.01.2016

Հունվարի 26-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 8-12 մ/վրկ արագությամբ: 26-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում‵ 20-25մ/վրկ, առանձին շրջաններում‵ բուք, ցածր տեսանելիություն, ճանապարհներին‵ մերկասառույց: Օդի ջերմաստիճանը 26-28-ին կնվազի 13-15 աստիճանով, 29-30-ին կբարձրանա 4-6 աստիճանով:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-12 12:43:50