Նորություններ
Նվիրատվություն` տարեցներին 03.10.2016
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից Հոկտեմբերի 1-ը` հռչակվել է որպես Տարեցների միջազգային օր: Այն նշվել է միայն Եվրոպայում, ապա նաև ողջ աշխարհում, այդ թվում նաեւ` մեր երկրում: Հայաստանը յուրաքանչյուր տարի նշում է այդ օրը, այն դարձնելով տարեցներին յուրահատուկ հաշվետվության օր: Օրվա առիթով առանձնահատուկ հարգանքի եւ ուշադրության արժանացան նաեւ Արագածոտնի տարեցները: 100 տարին բոլորած երկարակյացները մարզում 7-ն են: Աշտարակ քաղաքի բնակիչներ Խանում Կարապետյանը եւ Եպրաքսյա Մանուկլյանը, Սասունիկից` Ֆարխա Հակոբյանը, Աղձքից` Մարուսյա Սարգսյանը, Ոսկեհատից` Վարժուհի Եղիազարյանը, Թաթուլից` Գույնա Մարկոսյանը եւ Արտենիից Խազալ Ամոյանը: Մարզպետ Գաբրիել Գյոզալյանը հանձնարարությամբ կատարվեց այցելություն նրանց եւ շնորհավորանքի հետ տրամադրվեց դրամական աջակցություն:
Տեղեկատվություն Արագածոտնի մարզում սեպտեմբեր ամսին գրանցված ծնունդների մասին 03.10.2016
Արագածոտնի մարզի ծննդատներում 2016 թ.սեպտեմբեր ամսին գրանցվել է 73 ծնունդ: Նրանցից 35-ը աղջիկ է, 38-ը` տղա: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության տվյալներով, Աշտարակի տարածաշրջանում ծնվել է 20 երեխա՝ 10 աղջիկ, 10 տղա: Թալինի տարածաշրջանում ծնվել է 13 աղջիկ, 16 տղա՝ ընդամենը 29 երեխա: Ապարանի տարածաշրջանում ծնվել է 7 աղջիկ, 11 տղա, ընդամենը` 18, ծնունդ: Արագածի տարածաշրջանում գրանցվել է 6 ծնունդ` 5 աղջիկ, 1 տղա:
Տեղադրվեց հուշաքար` ի հիշատակ Ապրիլյան պատերազմում զոհված Ռաֆիկ Հակոբյանի 30.09.2016
Սեպտեմբերի 30-ին Արագածոտնի մարզի Կարմրաշեն համայնքում տեղի ունեցավ Ապրիլյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Ռաֆիկ Հակոբյանի հիշատակին նվիրված հուշաքարի բացում: Հուշաքարը պատրաստվել է համայնքապետ Արտաշես Մելիքյանի նախաձեռնությամբ եւ համագյուղացի Ռոբերտ Եղիազարյանի բարերարությամբ: Այն տեղադրվեց գյուղին հարկից բարձունքում գտնվող` Արցախյան պատերազմում զոհված կարմրաշենցիների հիշատակին կառուցված հուշահամալիրում: Բացման արարողությունը մասնակցում էին մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, Ռաֆիկ Հակոբյանի ծնողները` Խլղաթ եւ Նառա Հակոբյանները, հարազատներն ու մտերիմները, մտավորականներ, ողջ համայնքը...
Տեղի կունենա ,,Էպոսի օր,, ավանդական տոնակատարությունը 29.09.2016
Հոկտեմբերի 9-ին, ժամը 12.00-ին Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքում տեղի կուենա ,, էպոսի օր,, ավանդական տոնակատարությունը: ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ Արագածոտնի մարզպետարանի եւ ,,Սասնա տուն,, հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված տոնախմբությանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: ՀՀ Արագածոտնի մարզպետարան

ՀՀ մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետի ասուլիսը 27.09.2016
Սեպտեմբերի 27-ին կայացավ մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Յու. Ազատյանի ասուլիսը: Մարզայիւն զանգվածային լրատվության ղեկավարներին եւ լրագրողներին աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը ներկայացրեց, որ աշդեն ավանդույթ է դարձել աշխատակազմի վարչությունների հաշվետվությունները կազմակերպել ասուլիսների ձեւաչափով: Նա նշեց, որ գալիք տարում դրանք կկազմակերպվեն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ...

Հիմնանորոգումից հետո բացվեց Մելիքգյուղի դպրոցը 26.09.2016
Սեպտեմբերի 25-ին Արագածոտնի մարզի Մելիքգյուղում կայացավ դպրոցի բացման արարողությունը: Դպրոցը հիմնանորոգվել է արգենտինահայ բարերարներ Հրաչյա եւ Մերի Սուրենյանների ֆինանսավորմամբ` ,,Հայաստան,,համահայկական հիմնադրամի կողմից: Հանդիսավոր արարողությանը ներկա էին մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, ,,Հայաստան,,համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը, բարերարներ տեր եւ տիկին Սուրենյանները` սփյուռքից ժամանած իրենց հարազատների հետ, բազմաթիվ հյուրեր...


