Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սկսվեց 2017 թվականի ձմեռային զորակոչը

10.01.2017

Արագածոտնի մարզում հունվարի 8-ին մեկնարկեց 2017 թվականի ձմեռային զորակոչը: Մարզկենտրոն Աշտարակ քաղաքի զինկոմիսարիատում հունվարի 10-ին հանդիսավոր պայմաններում Հայկական բանակ ճանապարհեցին նորակոչիկների առաջին՝ 25 հոգանոց խմբին:
Այդ կարեւոր իրադարձությանը նորակոչիկների հարազատները միայնակ չէին մասնակցում: Զինկոմիսարիատ էին եկել մարզի եւ քաղաքի ղեկավարությունը, ուժային կառույցների ղեկավարները, այլ պաշտոնյաներ, հոգեւորականներ:
Հանդիսավոր արարողությունը սկսվեց զինկոմիսարիատի բակում տեղադրված՝ ռազմի դաշտում զոհված բոլոր մարտիկների հիշատակին նվիրված հուշաքարի մոտ:
Հոգեւոր դասի կողմից նորակոչիկներին հղվեց օրհնանքի խոսք, առ այն, որ զինվորական բարդ, պատասխանատու եւ պատվաբեր գործում միշտ նրանց հետ լինեն հավատքը, նվիրումը եւ սերը:
Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի անունից նորակոչիկներին ողջույնեց փոխմարզպետ Մուշեղ Աբգարյանը: Նա հերոսկան ոգու կորով, արժանապատիվ ծառայություն, առողջություն եւ խաղաղություն մաղթեց բոլոր նորակոչիկներին եւ հավելեց, որ կառավարության կողմից արվում է ամեն ինչ, որ հայ զինվորը ապահով եւ արժանավայել ծառայի Հայոց բանակում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14