Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ մարզպետ Գաբրիել Գյոզալյանի տարեվերջյան ասուլիսը

26.12.2016


Դեկտեմբերի 26-ին տեղի ունեցավ մարզպետ Գաբրիել Գյոզալյանի տարեվերջյան ասուլիսը: Մարզպետը ներկայացրեց 2016 թվականի ընթացքում մարզում իրականացված ծրագրերը եւ առաջիկա անելիքները:
Մարզային լրատվամիջոցների ղեկավարներն ու լրագրողները տեղեկացան, որ դեկտեմբերի 22-ի դրությամբ մարզում ըստ ոլորտների կատարվել կամ ընթացքի մեջ է շուրջ 34 ներդրումային ծրագիր, որոնց համար ֆինանսավորումը կազմել է՝ շուրջ 6,525,766.0 հազար դրամ: Այդ թվում՝ ՀՀ պետական բյուջեից հատկացվել է` շուրջ 5,383,766.0 հազար դրամ, բարեգործական կազմակերպությունների, անհատ բարերարների և այլ ծրագրերի միջոցներից` շուրջ 668,000.0 հազար դրամ, մարզի համայնքների բյուջեներից` շուրջ 474,000.0 հազար դրամ:
Մարզի տնտեսության հիմնական հատվածների տեսակարար կշիռները ՀՀ համապատասխան ճյուղերի ընդհանուր ծավալում կազմել են հետեւյալ կերպ. արդյունաբերություն` 1.9 %, գյուղատնտեսություն 10.0 %, շինարարություն` 3.7 %, մանրածախ առևտուր` 1.3 %, ծառայություններ` 0.8 %
Անդրադարռնալով շինարարությանը, մարզպետը նշեց, որ 3 մեծ ծրագիր է իրականացվել՝ կառուցվել են Ալագյազի եւ Վարդենիսի դպրոցները, ինչպես նաեւ Աշտարակի մարզադպրոցը: Լուծվել են նաեւ դրանց նոր գույքով, անհրաժեշտ սարքավորումներով ապահովելու հարցերը: Վերանորոգման, կառուցապատման եւ բարեկարգման ծրագրեր կան նաեւ մանկապարտեզների մասով:
Գյուղատնտեսության բնագավառում եւս նպաստավոր ծրագրեր են իրականացվել: Ներմուծվել եւ գյուղացիական տնտեսություններին մատչելի պայմաններով տրամադրվել են ազոտական պարարտանյութ, դիզվառելիք եւ այլն: Գյուղացիական տնտեսություններին մեծ վնաս հասցրեց հունիսի կարկտահարությունը, որից առանձնակի տուժեցին Աշտարակի համայնքները: Բոլորովին վերջերս կառավարության որոշմամբ 175 մլն. դրամ է հատկացվել մոտ 33 համայնքի բնակիչներին՝ ոռոգման ջրի վարձի զիջման նպատակով:
Բավականին մեծ, համալիր ծրագիր է նախատեսվում իրականացնել Աշտարակ քաղաքում՝ ուղղված զբոսաշրջության զարգացմանը: Մարզի մյուս համայնքներում եւս նոր նախաձեռնություններ են մշակվում, որոնք տեղ են գտնելու նրանց կողմից կազմվող զարգացման ռազմավարական ծրագրերում:
Մարզպետը նշեց, որ ներդրումային ծրագրերի հաստատման եւ մոտեցման մուտեցումները, սակայն, ներկայումս այլ են: Այդ գործում հաշվի են առնվելու համայնքների բյուջեների կատարման, սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները: Մարզում այս գործընթացը բավականին լավ է իրականացվում: Դեկտեմբերի 20-ի դրությամբ սեփական եկամուտները կազմել են 93 տոկոս, որը մինչեւ տարեվերջ անպայմանորեն կհասնի 100 տոկոսի: Այս ցուցանիշը առաջինն հանրապետության մարզերի մեջ է:
Իրենց գործունեության մեջ Գաբրիել Գյոզալյանը կարեւորեց խնայողության սկզբունքով աշխատանքը: Առողջապահական եւ կրթական համակարգում կատարվել են հաստիքացուցակների վերանայման, թափուր աշխատատեղերի համալրման եւ բարելավման այլ աշխատանքներ: 2016 թվականի ընթացքում, ընդհանուր առմամբ, ըստ ոլորտների տնտեսվել է շուրջ 147,575.0 հազար ՀՀ դրամ, որից՝ մարզպետարանում 15 մլն, առողջապահության ոլորտում 82 մլն, կրթության ոլորտում 50 մլն. դրամ: Այս մոտեցումը շարունակվելու է նաեւ գալիք տարում:
Լսելով հաշվետվությունը, մարզպետին իրենց հարցերն ուղղեցին լրագրողները: Նրանց առավելապես հետաքրքրում էր համայնքների խոշորացման, զարգացման ծրագրերի, համայնքներում իրականացվող աուդիտի, զոհված զինվորներին ցուցաբերվող աջակցության հետ հապված եւ այլ հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 09:11:06