Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզի դպրոցներում ընթանում է ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը

10.01.2017

Արագածոտնի մարզի դպրոցների 3-12-րդ դասարաններում հունվարի 9-ից սկսել է ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը: Հաշվի առնելով եղանակային ոչ բարենպաստ պայմանները եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի կողմից հղված շրջաբերականի հանաձայն, այն դպրոցներում, հատկապես գյուղական համայնքներում, որտեղ դասասենյակներում ապահովված չէ համապատասխան ջերմաստիճան, ըստ անհրաժեշտության, դասերը սկսվելու են առավոտյան ժամը 10:00-ից` 30 րոպե տեւողությամբ դասաժամերով:
Դպրոցներում առկա ջերմաստիճանի խնդիրը գտնվում է մարզի ղեկավարության ուշադրության կենտրոնում: Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հանձնարարականով համայնքների դպրոցներից ամենօրյա պարբերականությամբ մարզպետարան է ներկայացվում համապատասխան տեղեկատվություն: Անհրաժեշտության դեպքում ձեռնարկվում են լրացուցիչ միջոցառումներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-15 16:16:56