Նորություններ

Հաղթանակի եւ խաղաղության օրը` Արագածոտնում 09.05.2016
Հաղթանակի եւ խաղաղության օրվա կապակցությամբ Արագածոտնի մարզպետարանը կազմապերպել էր հիշատակի արարողություն: Մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, մարզպետարանի պաշտոնատար անձինք, Աշտարակ քաղաքի ղեկավարությունը, մարզի կրթական, մշակութային, ուժային կառույցների ղեկավարները, Երկրապահ կամավորական միության անդամները, հոգեւոր դասի ներկայացուցիչները այցելեցին քաղաքային զբոսայգում գտնվող հուշահամալիր: Հարգանքի տուրք մատուցվեց Հայրենական պատերազմի, Արցախյան ազատամարտի եւ նորօրյա հերոս նահատակների հիշատակին: Ծաղկեպսակներ եւ ծաղիկներ տեղադրվեցին անմար կրակի շուրջ...

Սիրելի’ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ։ Մայիսի 9-ը հայ ժողովրդի պատմության մեջ յուրահատուկ օր է, որը խաղաղ ապրելու եւ արարելու, ինքնության ու հարատեւության համար պայքարող հաղթանակների խորհրդանիշն է: Հայրենական մեծ պատերազմի ընթացքում հայ ժողովուրդը գիտակցաբար մասնակցեց չարիքի դեմ պայքարին: Հայ զինվորներն անցան Երկրորդ աշխարհամարտի թոհուբոհով եւ իրենց ներդրումն ունեցան նացիզմի ջախջախման գործում: Մերօրյա պատմության մեջ այդ հաղթանակների պսակը Շուշիի գրավումն ու Արցախի ազատագրումն էր...

Մարզպետն այցելեց Արագածի տարածաշրջան 05.05.2016
Մայիսի 5-ին մարզպետ Գաբրիել Գյոզալյանն այցելեց Արագածի տարածաշրջան: Առաջին կանգառը Ալագյազում էր, որտեղ նա ծանոթացավ դպրոցում ընթացող վերանորոգման աշխատանքներին, շինարարության հետ կապված մի շարք դիտարկումներ կատարեց: Ծրագիրն իրականացվում է ՀՍՆՀ-ի կողմից, որի աշխատանքներն սկսվել են մարտ ամսից: Ծաղկահովիտի համայնքապետարանում կայացավ մարզի ղեկավարի հանդիպումը տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ: Քննարկվեցին համայնքների սանիտարական վիճակին, սեփական եկամուտների հավաքագրմանը, ինչպես նաեւ համայնքներում առաջնային համարվող հիմնախնդիրներին առնչվող հարցեր...
Մարզպետն այցելեց Աշտարակի տարածաշրջանի համայնքներ 04.05.2016
Մայիսի 2-ին մարզպետ Գաբրիել Գյոզալյանը այցելեց Աշտարակի տարածաշրջանի մի քանի համայնք եւ ծանոթացավ հիմնախնդիրներին: Մարզպետը եղավ Ուջանում, Կոշում, Արուճում, Շամիրամում եւ Ագարակում: Համայնքապետերի եւ բնակիչների հետ հանդիպումների ընթացքում քննարկվեցին առկա առաջնահերթ լուծում պահանջող խնդիկրները, որոնց լուծումը կնպաստի համայնքների զարգացմանը: Մասնավոերապես առանձնացվեցին համայնքային ճանապաևհների, կրթական եւ մշակութային օջախների վերանորոգման մի շարք այլ հարցեր, համատեղ քննարկումների արդյունքում մշակվեցին դրանց լուծման հնարավորությունները:
Տեղեկատվություն Արագածոտնի մարզում ապրիլ ամսին գրանցված ծնունդների մասին 04.05.2016
Արագածոտնի մարզի ծննդատներում 2016 թ.ապրիլ ամսին գրանցվել է 66 ծնունդ: Նրանցից 31-ը աղջիկ է, 35-ը` տղա: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության տվյալներով, Աշտարակի տարածաշրջանում ծնվել է 23 երեխա՝ 8 աղջիկ, 15 տղա: Թալինի տարածաշրջանում ծնվել է 8 աղջիկ, 15 տղա՝ ընդամենը 23 երեխա: Ապարանի տարածաշրջանում ծնվել է 7 աղջիկ, 8 տղա, ընդամենը` 15 ծնունդ: Արագածի տարածաշրջանում գրանցվել է 5 ծնունդ` 4 աղջիկ, 1 տղա:
Մեկնեցին Արցախ 03.05.2016
Արցախում ծավալվող գործողությունների կապակցությամբ ՀՀ Արագածոտնի Գաբրիել Գյոզալյանի հանձնարարականով մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունում իրականացվում են առաջին անհրաժեշտության պարագաների հավաքագրման, դրանց տեղափոխման եւ բժշկական ծառայությունների պատուցման գործընթացներ: Մայիսի 3-ին համապատասխան մասնագետների կողմից կազմված հերթական խումբը մեկնեց Արցախ, իր հետ տանելով բժշկական կազմակերպությունների կողմից, կամավոր սկզբունքով հավաքված համապատասխան քանակությամբ առաջին բուժօգնության համար անհրաժեշտ դեղորայք և դեղամիջոցներ, բժշկական նշանակության պարագաներ։ Հայտնի իրադարձությունների առաջին օրերից կազմավորվել է բժշկական շարժական խումբ, որն իր առջեւ նպատակ է դրել ցուցաբերել համապատասխան բուժօգնություն ԼՂ տարածքում...