Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի այցը Արագածոտնի մարզ

20.02.2017

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը աշխատանքային այցով եղավ Արագածոտնի մարզում: Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հետ նախարարն այցելեց Թալինի տարածաշրջանի Կարմրաշեն, Ոսկեթաս եւ Զովասար համայնքներ։
Բարձր լեռնային այս գյուղերը մարզկենտրոնին կապող ճանապարհը վերանորոգման խիստ կարիք ունի: ՀՀ նախագահի հանձնարարությամբ այն ընդգրկվել է Համաշխարհային բանկի միջոցներով հիմնանորոգվող «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման» 2017թ. ծրագրում։ Կհիմնանորոգվի.12 կմ երկարությամբ ճանապարհը:
Կարմրաշեն գյուղի կենտրոնում հավաքված երեք գյուղերի բազմաթիվ բնակիչների հետ հանդիպման ժամանակ խնդիրների մեջ առաջնահերթությունը տրվեց հենց այս ճանապարհի վերանորոգմանը: Գյուղացիները հավաստիացան, որ մինչեւ մարտի վերջ կսկսվեն նախագծային աշխատանքները։ Ըստ ընթացակարգի՝ կանցկացվեն մրցույթները։ Հուլիսին արդեն կտրվի շինարարության մեկնարկը, եւ մինչեւ տարեվերջ համայնքները կունենան բարձրակարգ ասֆալտապատ ճանապարհ: Բացի ասֆալտապատումից, ճանապարհի ամբողջ երկայնքով կկառուցվի ջրահեռացման համակարգ, իսկ գյուղամիջյան հատվածներում՝ նաեւ մայթեր։ Հիմնանորոգման աշխատանքների ավարտից հետո ճանապարհը կկահավորվի ճանապարհային նշաններով եւ անվտանգության տարրերով։ Ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ավարտից հետո լուծում կտրվի նաեւ տրանսպորտի խնդրին։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-15 16:16:56