Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ ԳԱԲՐԻԵԼ ԳՅՈԶԱԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

27.01.2017

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս՝ Բանակի օրվա կապակցությամբ: Այս տարին հոբելյանական է մեր բանակի համար: Նշում ենք նրա կազմավորման 25 ամյակը:
1992-ի հունվարի 28-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհուրդն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» բանաձեւը, որն էլ դարձավ Ազգային բանակի ստեղծման սկիզբը: Այդ օրը՝ հունվարի 28-ը, մեր երկրի պետական տոնացույցում նշվում է որպես Բանակի օր:
Լինելով Հայոց անկախ պետականության ամենամեծ եւ կարեւորագույն ձեռքբերումը, Ազգային բանակը հպարտանալու ու պարծանքի շատ առիթներ է տվել եւ այսօր էլ ընթանում է զարգացման ու ամրապնդման ճանապարհով: Այսօր բոլորիս խնդիրը այդ բանակի պահպանումն է, դրա շուրջ բոլոր ուժերի համախմբումն ու մեկտեղումը:
Անցնելով բազում խոչընդոտների միջով եւ հերոսաբար հաղթահարելով ժամանակի թելադրած դժվարությունները, այսօր Հայկական բանակը ներկայանում է իր անպարտելիությամբ եւ նորանոր հաղթանակների նվաճմամբ: Մենք, հիրավի, հպարտանում ենք մեր բանակի այսօրվա ներկայով եւ իրատեսորեն ընկալում նրա վաղվա կայուն եւ նպատակասյաց օրը:
Մեր բանակի ստեղծման պատմությունը նաեւ անկախ Հայաստանի պատմությունն է, որը լի է պատերազմի ու խաղաղության աներեւակայելի փորձություններով: Այսօր մենք գլուխ ենք խոնարհում հանուն խաղաղության զոհված մեր աննկուն մարտիկների հիշատակի առջեւ, նրանց, ում կյանքի գնով կայացել եւ շարունակում է ապահովվել մեր երկրի սահմանների անվտանգությունը:

Շնորհավորում եմ Հայոց բանակի բոլոր զինծառայողներին, մեր հայրենիքի տոկուն պաշտպաններին, մեր ամբողջ ժողովրդին: Մաղթում եմ հաստատակամություն ու խիզախություն, ջինջ ու անամպ երկինք եւ՝ հարատեւ խաղաղություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14