Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նշվեց Հայկական բանակի կազմավորման 25 ամյակը

27.01.2017

Հայկական բանակի ծննդյան 25 ամյակի կապակցությամբ կայացավ ՀՀ Արագածոտնի մարզպետարանի կազմակերպած միջոցառումը:
Մասնակցում էին մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, ԱԺ պատգամավորներ, պետական, ռազմական, հասարակական կառույցների ղեկավարներ, զոհված ազատամարտիկների հարազատներ, Արցախյան ազատամարտի եւ Ապրիլյան պատերազմի մասնակիցներ, այլ հյուրեր:
Հանդիսությունը սկսվեց Արագածոտնի թեմի Աշտարակի հոգեւոր հովվի օրհնությամբ, որին հաջորդեց մարզպետ Գաբրիել Գյոզալյանի խոսքը:
Շնորհավորելով բոլոր ներկաներին եւ ողջ հայ ժողովրդին, մարզպետն ասաց, որ Հայկական բանակի կազմավորման հոբելյանական տարեդարձը պանծալի տոն է ողջ հայության համար: Հայկական բանակն այսօր համալրված է բարձրակարգ եւ արդիական ռազմատեխնիկայով, հրամանատարական, սպայական բարձրորակ կազմով եւ հայրենասեր ու բանիմաց զինվորներով: Ահա թե ինչու, մենք վստահաբար հավատում ենք մեր երկրի անպարտելիությանն ու առաջընթացին:
-Մեր բանակի ստեղծման պատմությունը նաեւ անկախ Հայաստանի պատմությունն է, որը լի է պատերազմի ու խաղաղության աներեւակայելի փորձություններով: Այսօր մենք գլուխ ենք խոնարհում հանուն խաղաղության զոհված մեր աննկուն մարտիկների հիշատակի առջեւ, նրանց, ում կյանքի գնով կայացել եւ շարունակում է ապահովվել մեր երկրի սահմանների անվտանգությունը,-իր խոսքում ասաց Գաբրիել Գյոզալյանը:
Օրվա խորհրդին համահունչ՝ Աշտարակի Ն. Աշտարակեցու անվան դպրոցի աշակերտների եւ այլ մենակատարների կատարմամբ հնչեցին hայրենասիրական, ռազմական խրոխտ երգեր ու պարեր:
Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած անմնացորդ նվիրման եւ մարտական գործողություններում ցուցաբերած արիության համար Ապրիլյան քառօրյա պատերզամի մի խումբ մասնակիցներ պարգեւատրվեցին մարզպետի պատվոգրով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 09:11:06