Նորություններ
Աջակցությունը զոհվածների ընտանիքներին շարունակվում է 16.05.2016
ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքի հայ համայնքի ղեկավար Աղասի Ալեքսանյանի կողմից Արագածոտնի մարզից ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ընտաիքներին ցուցաբերվեց աջակցություն: Յուրաքանչյուր ընտանիքին նախատեսված էր 1000- ական ԱՄՆ դոլար, որը հատկացնելու համար հայ համայնքի ղեկավարի ներկայացուցիչը այցելեց Արտաշավան, Վարդաբլուր եւ Կարմրաշեն եւ հանդիպեց Քյարամ Սլոյանի, Միշա Աղաջանյանի ու Ռաֆիկ Հակոբյանի ծնողներին: Մինչ համայնքներ այցելելը, Աղասի Ալեքսանյանի ներկայացուցիը հանդիպեց մարզպետ Գաբրիել Գյոզալյանին, տեղեկացրեց իրենց նախաձեռնության մասին: Մարզպետը շնորհակալություն հայտնեց ցուցաբերած աջակցության համար:
Արագածոտնից Արցախ մեկնեց բժիշկների հերթական խումբը 13.05.2016
Մայիսի 13-ին դեպի Արցախ ուղեւորվեց Արագածոտնի մարզի բժիշկների հերթական խումբը: Վիրաբույժ, վնասվածքաբան, այլ ուղղվածության մասնագետներ ընդգրկող խումբն իր հետ վերցրել է նաեւ դեղամիջոցներ, առաջին անհրաժեշտության պարագաներ: Բժիշկները փոխարինելու են Արցախում գտնվող մարզի բժիշկների նախորդ խմբին, որն այնտեղ աշխատում է արդեն 10 օր: Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հանձնարարությամբ մարզի բժշկական կենտրոնների բժիշկների խմբերը, հերթափոխելով մեկմեկու, շուրջ 15 օր է, ինչ իրենց մասնագիտական օժանդակությունն են ցուցաբերում Արցախում գտնվող կամավորներին, ինչպես նաեւ զինծառայողներին: Սա մեկն է այն նախաձեռնություններից, որ իրականացնում է մարզը` հօգուտ Արցախի:
Դասասենյակը կանվանակոչվի Միշա Աղաջանյանի անվամբ 13.05.2016
Երեւանի Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանի նախաձեռնությամբ Արագածոտնի մարզի Վարդաբլուր համայնքի դպրոցի դասասենյակներից մեկը կանվանակոչվի ապրիլյան պատերզամում զոհված ժամկետային զինծառայող, դպրոցի շրջանավարտ Միշա Աղաջանյանի անունով: Կսահմանվի նաեւ հերոսի անվան կրթաթոշակ, որը կտրվի դպրոցական խորհրդի որոշմամբ լավագույնը ճանաչված աշակերտին: Նախաձեռնության իրականացման ընթացքի քննարկման նպատակով համալսարանի ռեկտոր Լաուրա Մկրտչյանին մայիսի 13-ին ընդունեց մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, ով իր պատրաստակամությունը հայտնեց բարեգործական ձեռնարկի իրականացմանը աջակցելու համար:

Մարզպետն ընդունեց ,,Հայջրմուղկոյուղ,, ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենին 13.05.2016
Մայիսի 13-ին մարզպետ Գաբրիել Գյոզալյանն ընդունեց ,,Հայջրմուղկոյուղի,, ընկերության գլխավոր տնօրեն եւ պայմանագրի կառավարիչ Պատրիկ Լորենին: Քննարկվեցին ջրամատակարարման հետ կապված մի շարք խնդիրներ: Մարզի ղեկավարությանը հետաքրքրում էր համայնքների ջրամատակարարման համակարգերի հետագա կառավարման, ինչպես նաեւ ընթացիկ աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցերը...
Մարզպետն այցելեց Աշտարակի տարածաշրջանի համայնքներ 12.05.2016
Արագածոտնի մարզպետ Գաբիել Գյոզալյանը շարունակում է այցելությունները մարզի համայնքներ: Հերթական այցը Աշտարակի տարածաշրջանի համայնքներում էր: Նա եղավ Նոր Ամանոսում, Արուճում, Նոր Եդեսիայում, Կոշում: Մարզի ղեկավարի հետ հանդիպման եկած բնակիչները բարձրացրին իրենց մտահոգող խնդիրները: Համատեղ քննարկվեցին առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերը: Նոր Ամանոսում Գաբրիել Գյոզալյանը այցելեց նաեւ դպրոց, ծանոթացավ աշխատանքային պայմաններին, կրթական գործընթացին: Ի թիվս տարբեր հարցերի, առանձնացվեց ոռոգման ջրի մատակարարման հիւմնախնդիրը, որը առկա է ինչպես այդ, այնպես էլ հարակից համայնքներում...

Այցելություն զոհվածների ընտանիքներին 10.05.2016
ՌԴ Ալթայի երկրամասի հայ համայնքի նախագահ Լեւոն Մարտիրոսյանը ծնունդով Շղարշիկից է: Երկար տարիներ է, նա բնակվում է Գոռնի Ալթայ քաղաքում եւ ղեկավարում է տեղի հայ համայնքի գործունեությունը: Այս օրերին Լ. Մարտիրոսյանը այցելել է Հայաստան` իր հետ բերելով տեղի հայ համայնքի կողմից հավաքագրված ֆինանսական աջակցությունը` նախատեսված ապրիլյան պատերազմում զոհված մարտիկների ընտանիքներին, ինչպես նաեւ Արցախի պաշտպանության նպատակին