Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ Արագածոտնի մարզի 2017-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարության նախագիծի քննարկումը

22.02.2017

Փետրվարի 22-ին տեղի ունեցավ ՀՀ Արագածոտնի մարզի 2017-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարության նախագիծի քննարկումը, որին ներկա էին մարզպետարանի աշխատանքային խմբի, ԵՄ խորհրդատվական խմբի, քաղաքային եւ գյուղական խոշոր համայնքների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի եւ վերլուծության բաժնի պետ, աշխատանքային խմբի ղեկավար Իշխան Բարսեղյանը ներկայացրեց ծրագրի ընդհանուր հիմնադրույթները: Ներկաները տեղեկացան նախագծում տեղ գտած՝ մարզի սոցիալ-տնտեսական ընդհանուր իրավիճակի վերլուծության, զարգացման հեռանկարների եւ գերակա ուղղությունների մասին: Նշվեց մարզի տնտեսական առանձնահատկությունների ուժեղ եւ խոցելի կողմերը:
Ծանոթանալով ռազմավարական ծրագրի նախագծին, քննարկման մասնակիցներն իրենց դիտարկումները կատարեցին, որոնցից մի մասը ընդունվեց իբրեւ առաջարկություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:49:17