Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Օշականը ճանաչվել է 2016 թվականի լավագույն գյուղական համայնք

25.02.2017

Կայացել է Հայաստանի համայնքների միության (ՀՀՄ) անդամների ընդհանուր ժողովը, որի նպատակն էր ամփոփել Միության վերջին տարիների գործունեությունը, ներկայացնել Միության ձեռքբերումները եւ 2016-2020թթ․ ռազմավարությունը։ Բացման եւ ողջույնի խոսքերով հանդես են եկել ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, ՀՀՄ նախագահ Էմին Երիցյանը, ԵԽ Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի ներկայացուցիչը, ով ընթերցեց Կոնգրեսի Տարածաշրջանների պալատի նախագահ Գուն Մարիտ Հելգեսենի ուղերձը:
Ներկաներին ուղղված ողջույնի խոսքում նախարար Դավիթ Լոքյանը նախ շնորհավորել է Միության նախագահին և անդամներին` կազմակերպության հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ: Նա բարձր է գնահատել Հայաստանի համայնքների միության դերը ՀՀ ՏԻ համակարգի զարգացման մեջ, կարողացել է իր ներդրումն ունենալ տեղական ժողովրդավարության զարգացման ու տեղական ինքնակառավարման ամրապնդման գործում:
Միջոցառման ավարտին տեղի է ունեցել ,,Հայաստանի համայնքների միության,, եւ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարութան կողմից համատեղ անցկացվող «Տարվա լավագույն համայնք» ավանդական մրցանակաբաշխության արարողությունը։
Մրցանակների են արժանացել` Լոռու մարզի Տաշիր համայնքը «Լավագույն քաղաքային համայնք 2016» անվանակարգում, Արագածոտնի մարզի Օշական գյուղական համայնքը «Լավագույն գյուղական համայնք 2016» անվանակարգում, Կոտայքի մարզի Բյուրեղավան Գեղարքունիքի մարզի Գավառ եւ Լոռու մարզի Ախթալա համայնքները «Մաքուր համայնք 2016» անվանակարգում, Կոտայքի մարզի Ծաղկաձոր եւ Արարատի մարզի Արարատ համայնքները «Լավագույն կանաչապատ համայնք 2016» անվանակարգում, Սյունիքի մարզի Կապան համայնքը «Մշակութային լավագույն քաղաքային համայնք 2016» և Արմավիրի մարզի Փարաքար համայնքը «Մշակութային լավագույն գյուղական համայնք 2016» անվանակարգերում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01