Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը պարգեւատրվել է ՀՀ ոստիկանության մեդալով

03.03.2017

ՀՀ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վ Գասպարյանի հրամանով Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը պարգեւատրվել է ՀՀ ոստիկանության ,,Համագործակցության ամրապնդման համար,, մեդալով:
Պատվավոր մեդալը մարզպետին մարզպետարանում հանդիսավոր պայմաններում հանձնեց ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչութան պետ, ոստիկանության փոխգնդապետ
Ռ. Կիրակոսյանը: Նա նշեց, որ նախօրեին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Նա բարձր է գնահատել համակարգի եւ մարզի ղեկավարության համագործակցված աշխատանքը, ինչ արդյունքում դրական է գնահատել մարզի ոստիկանների աշխատանքը:
Մարզպետ Գ. Գյոզալյանն իր կողմից կարեւորեց ոստիկանության հետ համագործակցված աշխատանքը եւ շնորհակալություն հայտնեց ցուցաբերված գնահատանքի համար:
Նշենք, որ պատվավոր մեդալը մարզպետ Գաբրիել Գյոզալյանին հանձնելու օրը լրացավ նրա պաշտոնավարման մեկ տարին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14