Նորություններ
Կայացավ Արագածոտնի մարզխորհրդի հերթական նիստը 09.08.2016
Օգոստոսի 9-ին տեղի ունեցավ Արագածոտնի մարզխորհրդի հերթական նիստը: Մարզի համայնքների բյուջեների կատարման եւ սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի մասին զեկուցեց ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ն. Գալստյանը: Նա նշեց, որ օգոստոսի 1-ի դրությամբ սեփական եկամուտների հավաքագրումը եղել է 456810.0 հազար դրամ` կազմելով 45,1 %: Գործընթացը շարունակվում է եւ համայնքապետերը հավաստիացնում են, որ տարեկան կտրվածքով լավ արդյունք կունենան...
Կկայանա մարզխորհրդի նիստ 06.08.2016
Օգոստոսի 9-ին, ժամը 11.00-ին մարզպետարանի դահլիճում տեղի կունենա մարզխորհրդի նիստ: Օրակարգում ընդգրկված են հետեւյալ հարցերը. 1.Մարզի համայնքների բյուջեների կատարման և սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի մասին /զեկ.` մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ն.Գալստյան
Մարզպետն այցելեց Աշտարակի եւ Թալինի տարածաշրջանների համայնքներ 05.08.2016
Մարզպետ Գաբրիել Գյոզալյանն այցելեց հուլիսի 10-ին ուժեղ քամուց եւ կարկտահարությունից տուժած համայնքներ: Նա եղավ Աշտարակի տարածաշրջանի Աղձք, Արագածոտն, Թալինի տարածաշրջանի Թալին, Զարինջա, Հացաշեն. Ցամաքասար համայնքներում: Բնակիչների հետ հանդիպման ընթացքում մարզպետը հետաքրքրվեց աղետի հետեւանքների վերցաման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի մասին: Բնակիչներն, ընդհանուր առմամբ, գոհ էին կառավարության եւ մարզի ղեկավարության կողմից արագ արձագանքումից եւ իրենց հանդեպ ունեցած, հետեւողական ուշադրությանից: Համապատասխան հանձնաժողովի ներկայացրած տվյալների համաձայն առավել տուժած ընտանիքներին տրամադրվեց դրամական փոխհատուցում:

Մարզպետն ընդունեց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցչին 03.08.2016
Օգոստեսի 3-ին Գաբրիել Գյոզալյանն ընդունեց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի արտակարգ պատրաստվածության եւ արձագանքման սպա Արտակ Ոսկանյանին: Այցը ճանաչողական էր եւ նպատակ ուներ ծանոթանալու աղետների ռիսկերի գնահատման եւ նվազեցման հետ կապված մարզի ներուժն ու առկա հնարավորությունները: Մասնավորապես շեշտադրումը եղավ Ապրիլյան պատերազմից հետո ի հայտ եկած խնդիրներն ու դրանց հետեւող գործողություններին...
Տեղեկատվություն Արագածոտնի մարզում հուլիս ամսին գրանցված ծնունդների մասին 02.08.2016
Արագածոտնի մարզի ծննդատներում 2016 թ.հունիս ամսին գրանցվել է 76 ծնունդ: Նրանցից 34-ը աղջիկ է, 43-ը` տղա: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության տվյալներով, Աշտարակի տարածաշրջանում ծնվել է 30 երեխա՝ 15 աղջիկ, 15 տղա: Թալինի տարածաշրջանում ծնվել է 9 աղջիկ, 12 տղա՝ ընդամենը 21 երեխա: Ապարանի տարածաշրջանում ծնվել է 7 աղջիկ, 12 տղա, ընդամենը` 18, ծնունդ, 19 երեխա /1 երկվորյակ/: Արագածի տարածաշրջանում գրանցվել է 7 ծնունդ` 3 աղջիկ, 4 տղա:

Մարզպետն ընդունեց ,,Բազե-2016,, համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին 02.08.2016
Օգոստոսի 2-ին Գաբրիել Գյոզալյանն ընդունեց ,,Բազե-2016,, համահայկական երիտասարդական հավաքի Արագածոտնի թիմի մասնակիցներին: Կարմիր ճակատը ներկայացնող թիմում ընդգրկված են պարի, երգի, նկարչության, ֆուտբոլի, վոլեյբոլի եւ այլ մասնագետները, ովքեր մեծ ոգեւորությամբ են տրամադրված մասնակցությանը եւ վստահեցրին, որ հաղթանակներով կվերադառնան: Մարզպետը շնորհավորեց երիտասարդներին այն բանի համար, որ իրենց մտավոր եւ ֆիզիկական ունակություններով նրանք հաղթող են ճանաչվել խմբի ձեւավորման նախնական փուլում...