Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի կապակցությամբ

07.03.2017

Սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ` տարվա ամենագեղեցիկ ու գարնանային տոնի կապակցությամբ։ Ամենեւին պատահական չէ, որ գարնան գալուստը, բնության զարթոնքն ու ծաղկունքը սկսվում են այս խորհրդանշական տոնով, քանզի դուք ձեր մեջ ամփոփում եք գեղեցկությունն ու հմայքը, անսպառ բարությունն ու լավատեսությունը:
Մեր ժողովրդի պատմության բոլոր ժամանակներում մշտապես մեծ է եղել ձեր դերակատարումը մեր հաղթանակների, ձեռքբերումների ու նվաճումների գործում: Ձեր հայրենասիրությամբ ու մարդասիրությամբ, ձեր բարեխիղճ աշխատանքով, հարազատ տունը, քաղաքն ու երկիրը ավելի լավը դարձնելու ազնիվ մղումներով ալսօր էլ դուք շարունակում եք մեր հասարակության եւ ընտանիքների հուսալի հենասյունը լինել:
Սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր, մեկ անգամ ևս շնորհավորելով տոնի առթիվ՝ քաջառողջություն եմ մաղթում բոլորիդ: Թող սերն ու հմայքն անպակաս լինեն ձեզանից: Թո՛ղ գարունները միշտ խաղաղ լինեն, եւ հայ կնոջ աչքերը մշտապես փայլեն երջանկությունից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01