Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱԻ նախարարն այցելել է Արագածոտնի մարզ

23.03.2017

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ Արագածոտնի մարզում:
Նախարարն այցելել է Աշտարակ քաղաքում տեղակայված մարզային փրկարարական վարչություն և մարզային Ճգնաժամային կառավարման կենտրոն: Դ. Տոնոյանը զրուցել է անձնակազմի հետ, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին և խնդիրներին: ՀՀ ԱԻ նախարարը փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանին և Արագածոտնի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա. Ամիրջանյանին հանձնարարել է ակտիվացնել համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ մարզերում բնակչության դիմակայունության մակարդակը բարձրացնելու նպատակով:
Դ. Տոնոյանն այցելել է նաև Աշտարակ, Ապարան և Թալին քաղաքային համայնքների հրշեջ-փրկարարական ջոկատներ, ծանոթացել հրշեջ-փրկարարական ջոկատների շենքային պայմաններին ու տեխնիկական հագեցվածությանը: Նշված քաղաքներում ԱԻ նախարարը հանդիպել է նաև քաղաքապետերի և համայնքապետերի հետ, որոնց հետ քննարկվել է համայնքների աղետների ռիսկի նվազեցմանը միտված միջոցառումների իրականացումը, մասնավորապես՝ աղետների կանխարգելիչ միջոցառումների իրականացմանն ուղղված ծախսերի ներառումը համայնքային բյուջեում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:49:35