Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզի սոցիալ-տնտեսական ձեռքբերումները՝ վերջին մեկ տարում

14.03.2017

2017 թվականի մարտի 3-ին լրացավ ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի պաշտոնավարման մեկ տարին: Այդ ընթացքը հագեցած է եղել արդյունավետ գործունեությամբ: Իրականացվել են մարզի առաջընթացին նպաստող մի շարք ծրագրեր եւ նախաձեռնություններ բոլոր ոլորտներում:
Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի գործունեության մեջ առանձնակի ուշադրության է արժանացել համայնքների սեփական եկամուտների հավաքագրումը: Ինչպես տարվա ընթացքում, այնպես էլ ամփոփիչ տեղեկագրերով՝ սեփական եկամուտների հավաքագրումը գերազանցել է 100 %-ը, որի արդյունքում մարզը առաջինն է եղել հանրապետությունում : Մասնավորապես՝ 2016 թվականի տարեկան ծրագրով համայնքների բյուջեներով նախատեսված 1 019 183,1 հազար դրամ սեփական եկամուտների դիմաց 25.12.2016թ. դրությամբ փաստացի հավաքագրված եկամուտը կազմել է 1 018 861,3 հազար դրամ, կամ սեփական եկամուտների առաջադրանքը կատարվել է 100 %-ով:
Նախորդ տարվա նույն ժամանակշրջանի համեմատությամբ սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը ավելացել է 4.2 %-ով, կամ հավաքագրման մակարդակը ավելացել է 41 469,5 հազար դրամով: Սեփական եկամուտների հավաքագրումը շարունակվում է առավելագույնը լինել նաեւ այս տարվա առաջին երկու ամիսների հաշվարկով:
Ներկայացնելով մարզի սոցիալ տնտեսական իրավիճակն ըստ ոլորտների, նշենք, որ 2016 թվականին ՀՀ պետական բյուջեի հաշվին, բարեգործական կազմակերպությունների, անհատ բարերարների և այլ ծրագրերի միջոցներով, ինչպես նաև մարզի համայնքների բյուջեներով իրականացվել է շուրջ 20 մլրդ. 126 մլն. 881 հազ. ՀՀ դրամի շինարարական աշխատանք: Այդ թվում՝ ՀՀ պետական բյուջեի միջոցներով կատարվել է 18 մլրդ 455 մլն 952 հազ. ՀՀ դրամի, բարեգործական կազմակերպությունների միջոցներով՝ շուրջ 993 մլն 928 հազ. ՀՀ դրամի շինարարարական աշխատանք: Համայնքների բյուջեներից այդ նպատակին ուղղվել է շուրջ 677 մլն.դրամ:
2016թ. քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից իրականացվել է Արագածի թիվ 1, Քուչակի դպրոցների հիմնանորոգումը, Վարդենիսի դպրոցի, Քուչակի մշակույթի տան, Աշտարակի մարզադպրոցի կառուցումը: Մշակույթի նախարարության կողմից վերանորոգվել է 3 եկեղեցի, որի ընդհանուր գումարը կազմում է 49 մլն ՀՀ դրամ: Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի/ՀՏԶՀ/ կողմից 7 համայնքում կատարվել է մանկապարտեզների վերակառուցում և մեկ համայնքում մանկապարտեզի տեղակայում դպրոցի վերակառուցվող մասնաշենքում: Արագածոտնի մարզպետարանի ֆինանսավորմամբ կատարվել է Ափնագյուղի դպրոցի նախակրթարանի վերանորոգումը, իրականացվում է Ապարանի Բաղրամյան 43 վթարային շենքի փոխարեն նոր բնակելի շենքի, Եղնիկ համայնքի ջրագծի կառուցումը:
Լուրջ ներդրումներ են կատարվել ճանապարհաշինության ոլորտում: ՀՀ 2016թ. պետական բյուջեով մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ընթա¬ցիկ ձմեռային և ամառային պահպանման և շահագործման աշխատանքների համար հատկացվել է 101.889.689, միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների նույն աշխատանքների համար՝ համար 340.0 մլն.դրամ:
ՀՀ 2016 թ. պետական բյուջեի ֆինանսավորմամբ մարզում իրականացվել է Հ-21 –Հնաբերդ 1.926 կմ հատվածի հիմնանորոգումը: Ընթացքի մեջ են Մ-3-Քուչակ-Արագած-Շենավան-Մ-3, Մ3-Քուչակ-Եղիպատրուշ մարզային նշանականակության ավտոճանապարհի հիմնանորոգումը, ինչպես նաեւ՝ Երևան-Լանջիկ միջպետական նշանակության ավտոճանապարհի /Հյուսիս-Հարավ/ հատվածի աշխատանքները:
2016թվականին մարզի ոռոգման համակարգում կատարվել են նորոգման և վերականգնման աշխատանքներ: Մարզպետի կողմից հսկողություն է իրականացվել ոռոգման համակարգերի նորոգման, վերականգնման և մաքրման աշխատանքների նկատմամբ: Վերանորոգվել է Թալին քաղաքի սելավատարը` մոտ 20 մլն.ՀՀ դրամ գումարով: Հետևողական աշխատանք է տարվել ազգաբնակչությանը մաքուր խմելու ջրով ապահովելու համար: 2016թ. մարզում չի արձանագրվել սուր աղիքային հիվանդությունների բռնկման դեպք: 42 համայնքի, այդ թվում երեք քաղաքների, ջրամատակարարումը իրականացնում է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն, իսկ մնացած համայնքներինը /72/ իրականացվում են համայնքների լոկալ ջրաղբյուրներից:
Մարզպետի հետեւողական աշխատանքի արդյունքում բարձր արդյունքներ են գրանցվել գյուղատնտեսության ոլորտում: Մշակովի հողերի ծավալը ընթացիկ տարում կազմել է 50357.1 հա, որը 2015 թվականին 47319.3 հա էր: Գյուղատնտեսական մթերքների արտադրական ցուցանիշները բարձր են եղել: Հիմնական մթերքների ապրանքայնության մակարդակը կազմել է մոտ 73%՝ չնայած բնակլիմայական որոշակի անբարենպաստության՝ պայմանավորված հուլիսի 3-ին , հուլիսի 10-ին և օգոստոսի 3-ին մարզում տեղի ունեցան ուժեղ կարկտահարություններով: Պատճառած ընդհանուր վնասը կազմում է մոտ 7.148 մլրդ ՀՀ դրամ, որի դիմաց տուժած տնտեսությունները կառավարության կողմից ստացել են փոխհատուցումներ:
Մարզպետարանի կողմից աջակցություն է ցուցաբերվել ֆերմերային տնտեսություններին ծիրանի, խաղողի և խնձորի թափուկի մթերման գործում, ինչպես նաև կաթի հանձման աշխատանքներում:
Մարզում մթերող կազմակերպությունների հզորություններն ավելացել են ավելի քան 4%-ով: Այստեղ են գտնվում «Թամարա ֆրութ», «Իշխան» ՍՊԸ, «Աշտարակ կաթ» ՓԲԸ, «Օշականի գինու գործարան» ԲԲԸ, Սասունիկի «Արմենիա վայն» և Ոսկեվազի «Հայասի» գինու-կոնյակի, Ոսկեվազի «գինու-կոնյակի», Կոշի «Գոլդն-Գրեյփ-Արմաս» ՍՊԸ գինու–կոնյակի գործարանները, Բազմաղբյուրի «Վարգո ֆուդ», Կարբի «Կարբի ֆրութ», Սասունիկի «Վան Արդի» արտադրական ձեռնարկությունները:
Կառավարության կողմից դրական եզրակացություն ստացած ներդրումային ծրագրերի մեջ Արագածոտնի մարզից հաստատվել են Սաղմոսավան համայնքում «Էկոմյունիթի» (ECOmmunity) էկո թաղամասի, Տեղեր համայնքում քոթեջային հանգստյան գոտու, Ուջան համայնքում չրանոցային տնտեսության, Աշտարակ քաղաքում մետաղի հղկումից եւ մշակումից պատրաստվող իրերի արտադրության հիմնման եւ Ոսկեվազ համայնքում ,,Ոսկեվազ» գինու գործարանի ընդլայնման ու զբոսաշրջության նոր ուղղությունների զարգացման ծրագրերը:
Կազմվել են ՀՀ Արագածոտնի մարզի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարական ծրագիրը, որտեղ ամենայն մանրամասնորեն ներկայացված է մարզի սոցիալ-տնտեսական նկարագիրը առաջիկայում:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:49:35