Նորություններ
Տեղադրվեց հուշաքար` ի հիշատակ Ապրիլյան պատերազմում զոհված Ռաֆիկ Հակոբյանի 30.09.2016
Սեպտեմբերի 30-ին Արագածոտնի մարզի Կարմրաշեն համայնքում տեղի ունեցավ Ապրիլյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Ռաֆիկ Հակոբյանի հիշատակին նվիրված հուշաքարի բացում: Հուշաքարը պատրաստվել է համայնքապետ Արտաշես Մելիքյանի նախաձեռնությամբ եւ համագյուղացի Ռոբերտ Եղիազարյանի բարերարությամբ: Այն տեղադրվեց գյուղին հարկից բարձունքում գտնվող` Արցախյան պատերազմում զոհված կարմրաշենցիների հիշատակին կառուցված հուշահամալիրում: Բացման արարողությունը մասնակցում էին մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, Ռաֆիկ Հակոբյանի ծնողները` Խլղաթ եւ Նառա Հակոբյանները, հարազատներն ու մտերիմները, մտավորականներ, ողջ համայնքը...
Տեղի կունենա ,,Էպոսի օր,, ավանդական տոնակատարությունը 29.09.2016
Հոկտեմբերի 9-ին, ժամը 12.00-ին Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքում տեղի կուենա ,, էպոսի օր,, ավանդական տոնակատարությունը: ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ Արագածոտնի մարզպետարանի եւ ,,Սասնա տուն,, հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված տոնախմբությանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: ՀՀ Արագածոտնի մարզպետարան

ՀՀ մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետի ասուլիսը 27.09.2016
Սեպտեմբերի 27-ին կայացավ մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Յու. Ազատյանի ասուլիսը: Մարզայիւն զանգվածային լրատվության ղեկավարներին եւ լրագրողներին աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը ներկայացրեց, որ աշդեն ավանդույթ է դարձել աշխատակազմի վարչությունների հաշվետվությունները կազմակերպել ասուլիսների ձեւաչափով: Նա նշեց, որ գալիք տարում դրանք կկազմակերպվեն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ...

Հիմնանորոգումից հետո բացվեց Մելիքգյուղի դպրոցը 26.09.2016
Սեպտեմբերի 25-ին Արագածոտնի մարզի Մելիքգյուղում կայացավ դպրոցի բացման արարողությունը: Դպրոցը հիմնանորոգվել է արգենտինահայ բարերարներ Հրաչյա եւ Մերի Սուրենյանների ֆինանսավորմամբ` ,,Հայաստան,,համահայկական հիմնադրամի կողմից: Հանդիսավոր արարողությանը ներկա էին մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, ,,Հայաստան,,համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը, բարերարներ տեր եւ տիկին Սուրենյանները` սփյուռքից ժամանած իրենց հարազատների հետ, բազմաթիվ հյուրեր...

,,Իմ Հայաստան,, համահայկական 3-րդ փառատոնի մասնակիցները` Արագածոտնի մարզում 24.09.2016
ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված ,,Իմ Հայաստան,, համահայկական 3-րդ փառատոնի մասնակիցները սեպտեմբերի 23-ին Արագածոտնի մարզում էին: Առիթն այստեղ կազմակերպված դուդուկի փառատոնն էր, որին մասնակցեց սփյուռքից ժամանած 40 դուդուկահար: Փառատոնին իր աջակցությունը ցուցաբերեց Արագածոտնի մարզպետարանը: Ծրագրի շրջանակում մասնակիցներն այցելեցին Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, ծանոթացան եկեղեցու պատմությանը, ծաղիկներ տեղեդրեցին Մեսրոպ Մաշտոցի շիրմին

Նշվեց ՀՀ Անկախության 25 ամյա հոբելյանը 22.09.2016
ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ միջոցառումների լայն ծրագիր էր պատրաստել Արագածոտնի մարզպետարանը: Մարզի ղեկավարությունը` մարզպետ Գաբրիել Գյոզալյանի գլխավորությամբ, ԱԺ պատգամավորներ Մնացական Մնացականյանը, Բազմասեր Առաքելյանը, առողջապահության, մայրության եւ մանկության հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, հոգեւոր դասի առաջնորդներն այցելեցին Աշտարակի գերեզմանատանը ամփոփված զոհված ազատամարտիկների պանթեոն` հիշատակի տուրք մատուցելու նորանկախ հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ նահատակված զինվորներին, տեղադրեցին ծաղկեպսակներ...