Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետն այցելեց համայնքներ

10.05.2017

Մարզպետ Գաբրիել Գյոզալյանը մայիսի 10-ին այցելեց մի շարք համայնքներ: Նա եղավ Պարտիզակում, Արագածոտնում եւ Նոր Եդեսիայում: Սրանք այն համայնքներն են, որոնք գտնվում են Արզնի-Շամիրամ ջրանցքի համեմատաբար ծայրամասային հատվածներում, եւ առկա խնդիրներն էլ պայմանավորված են, հիմնականում, այդ հանգամանքով:
Բնակիչների հետ հանդիպումների ընթացքում մարզպետն առանձնակի կարեւորեց ոռոգման ջրի խնդիրը, նշելով, որ այդ հարցը իրենց գործունեության մեջ առաջնային տեղ ունի: Բնակիչներն, ընդհանուր առմամբ գոհ էին վերջին մեկ տարում իրենց համայնքներին ին տրվող ոռոգման ջրից եւ ասացին, որ եթե այս տարի էլ նույնքան ջուր ունենան, իրենք բավարարված կլինեն: Մարզպետը վստահեցրեց, որ այդ հարցում ոչ միայն նշված համայնքներում, այեւ մարզում, ընդհարնապես, խնդիր չի լինի:
Հանմայնքների ղեկավարների եւ ՋՕԸ-ի ղեկավար Սարգիս Սարգսյանի հետ մարզի ղեկավարը ամփոփեց ջրամատակարարման հետ կապված գործնական քայլերի ընթացքը: Քննարկվեցին նաեւ համայնքների զարգացման առաջիկա հեռանկարներին, նախատեսվող ծրագրերին վերաբերող խնդիրներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14