Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ Արագածոտնի մարզխորհրդի նիստը

17.05.2017

Մայիսի 17-ին տեղի ունեցավ Արագածոտնի մարզխորհրդի նիստ, որին ներկա էր ՀՀ տարածքային կատավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
Մարզի համայնքների բյուջեների կատարման եւ սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի մասին զեկուցեց մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ա. Ավետիսյանը: Նա ասաց, որ ինչպես 2016 թվականի ողջ ընթացքում, այնպես էլ տարեկան ամփոփիչ տեղեկագրերով՝ սեփական եկամուտների հավաքագրումը գերազանցել է 100 %-ը, որի արդյունքում մարզը առաջինն է եղել հանրապետությունում :
Գործընթացը նույն հաջողությամբ շարունակվում է նաեւ այս տարի: 2017 թվականի մայիսի 1-ի դրությամբ սեփական եկամուտների հավաքագրվել է 236 միլիոն 165 հազար դրամ՝ կազմելով՝ 19,6 %: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ավել է հավաքագրվել մոտ 16 միլիոն դրամ: Այդուհանդերձ, նա առանձնացրեց այն համայնքները, որոնց մոտ սեփական եկամուտների հավաքագրումը չի գերազանցում 10 տոկոսը:
Քննարկվեց նաեւ համայնքների զարգացման 5-ամյա ծրագրերի մասին հարցը: Զարգացման ծրագրերի բաժնի պետ Իշխան Բարսեղյանի տեղեկացմամբ՝ մարզի բոլոր՝ 114 համայնքներն էլ կազմել եւ հաստատել են իրենց զարգացման ծրագրերը: Ներկայումս համայնքների հետ վերանայվում են ծրագրերը՝ դրանք ավելի շահավետ դարձնելու նպատակով: Կառավարթյան կողմից արդեն իսկ հավանության է արժանացել ներդրումային 5 ծրագիր, իսկ 1 ծրագրի ֆինանսավորման գործընթացը սկսվել է:
Մարզպետի տեղակալ Մուշեղ Աբգարյանը խոսեց ,, Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների մասին: Նշվեց, որ մարզպետի կարգադրությամբ ստեղծված է հանձնաժողով, որը համակարգում է համայնքներում, մարզային եւ պետական նշանակության ճանապարհների հարակից տարածքներում իրականացվող մաքրման աշխատանքները: Մայիսի 6-ին կազմակերպվել է մարզային շաբաթօրյակ, իսկ մայիսի 27-ին մարզը կմասնակցի համապետական շաբաթօրյակին:
Ներկաները տեղեկացան նաեւ գյուղատնտեսական ոլորտում իրականացված աշխատանքների եւ ծրագրերի մասին:

ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց մարզպետին եւ համայնքների ղեկավարներին՝ սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը լավագույնս կազմակերպելու համար, ինչի արդյունքում ակնկալվում է, որ մարզը 2017 թվականին կունենա առավելագույն ցուցանիշներ:

Միաժամանակ նախարարը ներկայացրեց համայնքների զարգացմանն ուղղված կառավարության նոր տեսլականը. «Ձեր մարզը եզակիներից է, որը 2017 թվականին նախորդ տարվա համեմատ իր սեփական եկամուտների 18 % պլանային աճ է ֆիքսել և դա ամրագրված է կառավարությունում: Տեղեկացնեմ, որ այն համայնքապետերը, ովքեր չարչարվում են և իրենց բյուջեներն ավելացնում են, որոնք ջանք են թափում, որ իրենց սեփական եկամուտները հավաքագրվեն, աշնանը ֆինանսավորման պարագայում ստանալու են լրացուցիչ միջոցներ: Համանքների հետ աշխատանքում գործելու է «Ավելիին՝ ավելի» սկզբունքը»: Դավիթ Լոքյանն այս համատեքստում կարևորեց նաև այն օրենսդրական փոփոխությունները, որոնք արվելու են համայնքային բյուջեներն ավելացնելու համար: Նախարարը հորդորեց համայնքների ղեկավարներին ակտիվացնել աշխատանքները և ներկայացնել նոր ծրագրեր:

Նախարարն անդրադարձավ նաև Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների գործընթացին: Արդեն խոշորացված համայնքներում իրականացված աշխատանքների մասին համապարփակ տեղեկատվություն ներկայացնելով, Դավիթ Լոքյանն ասաց. «Կա համայնք, որն ունի 400-500 բնակիչ և խոսում ենք շատ մեծ բաներից: Խոսում ենք տնտեսական ծրագրից, խոսում ենք ներդրումային ծրագրից: Բոլորիս համար էլ հասկանալի է, որ այդ կարգի համայնքը տրամաբանորեն, մարդկային կապիտալի տեսանկյունից չի կարող այդ կարգի աշխատանքներ իրականացնել: Այսօր մեր խոշորացված յուրաքանչյուր համայնքում առնվազն 60 -125 մլն դրամ առանձնացված է կապիտալ ծախսերի համար:Եվ պետությունն էլ հիմնականում իր օժանդակությունն ուղղելու է այդ համայնքներ»:

Նախարարն անդրադարձավ նաև կրթության եւ առողջապահության ոլորտներում առկա հիմնախնդիրներին, մարզից ստացված ներդրումային ծրագրերին, մի շարք հանձնարարականներ տվեց:

Քննարկված հարցերն ամփոփեց մարզպետ Գաբրիել Գյոզալյանը: Նա ներկայացրեց ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակում արված եւ անելիք աշխատանքները, խոսեց համայնքների բարեկարգման, զարգացման իրատեսական ծրագրերի կազմման անհրաժեշտության եւ այլ հարցերի մասին: Անդրադառնալով կրթության եւ առողջապահության ոլորտներին, մարզպետը նշեց, որ դրանք իրենց ամենօրյա ուշադրության ներքո են: Պարբերաբար ուսումնասիրություններ, մոնիտորինգներ են կատարվում, համակարգի ղեկավարների հետ կազմակերպվում են քննարկումներ, տրվում են հանձնարարականներ:
Մարզխորհրդի նիստն ավարտվեց նախարարին եւ մարզպետին ուղղված՝ համայնքնապետերի հարցերով, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ եւ պարզաբանումներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 09:11:06