Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ դպրոցների տնօրենների ընդլայնված խորհրդակցություն

16.05.2017

Մայիսի 16-ին տեղի ունեցավ դպրոցների տնօրենների ընդլայնված խորհրդակցութլուն, որին մասնակցում էր մարզպետ Գաբրիել Գյոզալյանը:
Խորհրդակցությունն սսվեց մարզպետի ելույթով: Նա ասաց, որ ուսումնական տարեվերջին անցկացվող այս խորհրդակցության նպատակը հանրակրթության հետ կապված մի շարք խնդիրների քննարկումն է, եւ հիշատակեց այն հանձնարարականները, որ տրվել են վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից:
Մարզպետը խոսեց ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի մասին եւ նշեց, որ այս կապակցությամբ մեծ անելիքներ ունեն ինչպես համայնքների ղեկավարները, այնպես էլ դպրոցների տնօրենները: Մարզում այս ուղղությամբ արդեն իսկ որոշակի աշխատանքներ կատարվել են: Մայիսի 6-ին կազմակերպվել է մարզային շաբաթօրյակ, որին ակտիվորեն ներգրավված են եղել նաեւ դպրոցները: Իսկ մայիսի 27-ին հայտարարված է համապետական շաբաթօրյակ:
Մարզպետի ելույթում մանրամասնորեն քննարկվեցին կրթության ոլորտին վերաբերող կարեւորագույն հարցեր, որոնք ծագել են իր եւ մարզպետարանի համապատասխան վարչության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում: Մասնավորապես անդրադարձ կատարվեց բյուջեների եւ տարիֆիկացիաների կազմմանը, դպրոցների ծանրաբեռնվածությանը, աշակերտների շարժին, դպրոցական շենքերի պահպանությանն ու շրջակայքի բարեկարգմանը, ուսումնա-դաստիարակչական աշխատանքներին վերաբերող այլ հարցերին: Քննարկված հարցերի շուրջ տրվեցին հանձնարարականներ:
Ոլորտում իրականացված հարցերի եւ առաջիկա անելիքների, Վերջին դասի կազմակերպման եւ ավարտական ու միասնական քննությունների անցկացման մասին խոսեց մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կրթության բաժնի պետ Մամիկոն Աբգարյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:49:35