Նորություններ
Ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթի մասնակցել ցանկացող հայտատու կազմակերպությունները պետք է ունենան համապատասխան շինարարական աշխատանքների իրականացման փորձ և ռեսուրսներ, ինչը մանրամասն ներկայացված է մրցութային փաստաթղթերում: Աշխատանքների նախահաշվային արժեքը 306մլն դրամ է: Հետաքրքրված իրավասու հայտատուներն ամբողջական մրցութային փաստաթղթերը կարող են ներբեռնել, ինչպես նաև մրցույթների վերաբերյալ այլ մանրամասների կարող են ծանոթանալ www.gnumner.am կամ www.armeps.am կայքերից

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր մարզի համայնքներում դիմակներ է բաժանել 27.06.2020
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր շրջայց է կատարել Արագածոտնի մարզի Սասունիկ, Օշական, Սաղմոսավան և Օհանավան (Ծաղկեվանք) համայնքներում, դիմակներ է բաժանել բնակիչներին և նրանց հետ զրուցել է դիմակի կրման կարևորության մասին.....

2020թ. սուբվենցիոն ծրագրով Օհանավան համայնքում գազատար կկառուցվի 26.06.2020
Արագածոտնի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Օհանավան համայնքում 1,5կմ երկարությամբ գազատարի կառուցմամբ համայնքի ևս 35 ընտանիք հնարավորություն կունենա օգտվել բնական գազից.....

Սուբվենցիոն ծրագրով վերանորոգվում է Ներքին Բազմաբերդ համայնքի խմելաջրի օրվա կարգավորիչ ջրամբարը 25.06.2020
Ծրագրով նախատեսվում է վերանորոգել խմելաջրի 300 խորանարդ մետր տարողությամբ ՕԿՋ-ն, ինչպես նաև իրականացվելու են փականների, գլխավոր ջրագիծը սնուցող խողովակաշարի մոտ 200 մետր հատվածի փոխարինման և ցանցի բարեկարգման այլ աշխատանքներ.....




