Նորություններ

Արագածոտնի մարզի շարժական պատվաստումային խմբերի ժամանակացույց 24.11.2021
Արագածոտնի մարզի շարժական պատվաստումային խմբերի ժամանակացույց` ✅Չքնաղ, Թթուջուր` 24.11.21, ժամը 10:00 ✅Ագարակավան` 24.11.21, ժամը 15:00 ✅Կաթնաղբյուր,Իրինդ, Շղարշիկ` 25.11.21, ժամը 11:00 ✅Ոսկեվազ Ոսկեհատ` 25.11.21, ժամը 11:00 ✅Կաքավաձոր` 25.11.21, ժամը 13:00 ✅Ագարակ ,Աղձք` 26.11.21, ժամը 11:00 ✅Արտաշավան, ՈՒշի , Օհանավան` 27.11.21, ժամը 10:00 ✅ Զարինջա,Ցամաքասար, Նոր Արթիկ,Սուսեր, Հացաշեն` 26.11.21, ժամը 11:00

Մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը այցելել է Արագածոտնի մարզի Ակունքի միջնակարգ դպրոց 24.11.2021
Մանկավարժների և դպրոցը տնօրենության հետ մարզպետը և ԿՄՍ վարչության պետը քննարկել են վերապատրաստման, ատեստավորման, դասապրոցեսի կազմակերպման գործընթացին և աշակերտների առաջադիմությանը վերաբերող մի շարք հարցեր, որից հետո դպրոցի տնօրենի ուղեկցությամբ, շրջել են դպրոցում՝ ծանոթանալով շենքային և գույքային պայմաններին, իրականացված բարեկարգման աշխատանքներին.....

Ապարանի բժշկական կենտրոնում այժմ բուժօգնություն են ստանում կորոնավիրուսային համավարակի հետևանքով հոսպիտալացված քաղաքացիները: Բուժհիմնարկի ողջ անձնակազմը պայքարում է մեր յուրաքանչյուր հայրենակցի կյանքի: Սիրելի՛ հայրենակիցներ, պահպանե՛ք հակահամաճարակային կանոնները, պատվաստվե՛ք՝ վարակի շղթան կոտրելու և հիվանդացության ծանր դեպքերը կանխելու համար. այսկերպ հոգ տարեք ձեր ու ձեր հարազատների առողջության մասին: Առողջ եղեք...

Ծրագրով նախատեսված է ասֆալտապատել մանկապարտեզին հարակից շուրջ 600մ² տարածք. այս պահին իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ: Նշենք, որ Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքում ընդհանուր 296 միլիոն 721 հազար դրամ արժեքի ասֆալտապատման ծրագիր է իրականացվում. շինարարական աշխատանքների գումարը 287 միլիոն 503 հազար դրամ է: Սուբվենցիոն ծրագրով ֆինանսավորման 45%՝ ՀՀ կառավարության ներդրումն է, 55%-ը կներդնի համայնքը՝ համայնքային բյուջեից: Համայնքի բյուջեից իրականացվող ֆինանսավորման չափաբաժնում առկա է նաև համայնքի բնակիչների ներդրումը՝ վճարված հարկերի տեսքով: Ծրագրում ներառվել են Ապարան քաղաքի 5 փողոց, 6 բազմաբնակարան շենքերի բակեր, արվեստի դպրոցի բակը և 13 բնակավայրերի ընդհանուր 28714.5 մ² մակերեսով ճանապարհներ....

Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքի մշակույթի տանն այսօր կայացավ ՀՀ ազգային հերոս Գեղազնիկ Միքայելյանի, ազատամարտիկ Հովհաննես Պողոսյանի ծննդյան 70-րդ ամյակի և ազատամարտիկ Լյովա Խաչատրյանի ծննդյան 58-րդ տարեդարձին նվիրված միջոցառում: Միջոցառմանը ներկա էին Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը, Սասունիկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արման Մարգարյանը, մարզային զինվորական կոմիսարիատի ներկայացուցիչներ, հերոսների ընտանիքի անդամները, զինակից ընկերները և համայնքի բնակիչներ: Միջոցառման...