Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Պատվոգրեր՝ դպրոցական առարկայական օլիմպիադաներում հաջողություններ արձանագրած աշակերտներին

24.06.2022

 Արագածոտնի մարզի առաջավոր աշակերտներին խրախուսելու, կրթության նկատմամբ նրանց խանդավառությունը ողջունելու նպատակով մարզպետ Սերգեյ Մովսիսյանը հաճախ է հանդիպումներ կազմակերպում։

Այսօր հերթական հանդիպումը դպրոցական առարկայական օլիմպիադաներում հաջողություններ արձանագրած աշակերտների հետ էր, որոնք մարզպետից ստացան պատվոգրեր։
Մասնակցում էին խորհրդական Արմեն Գրիգորյանը, կրթության բաժնի պետ Ռուզաննա Նալբանդյանը, աշակերտներին ուղեկցող դպրոցների տնօրեններ, մանկավարժներ։
Սերգեյ Մովսիսյանը շնորհալի աշակերտներին մաղթեց, որ երբեք չմարի կրթության, սովորելու հանդեպ նրանց խանդավառությունը, ուսման մեջ հաջողությունների հասնելու ձգտումը, ապա դրվատեց նրանց՝ Արագածոտնի մարզի անունը բարձր պահելու համար։
Աշակերտներն ու տնօրեններն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին մարզպետին, մարզպետարանին՝ պատշաճ ուշադրության ու մոտիվացնելու համար։
Աշակերտները մարզպետին խոստացան նոր նշաձող սահմանել, նոր ուսումնական տարում առավել բարձր արդյունքներ ցուցաբերել։
Այսօր պատվոգրեր ստացան օլիմպիադաների հանրապետական փուլում «Հայ գրականություն» առարկայից 2-րդ կարգի դիպլոմ ստացած Մարիանա Գալստյանը, «Քիմիայից» 2-րդ կարգի և «Կենսաբանությունից» 3-րդ կարգի դիպլոմ ստացած Տիգրան Հարությունյանը, «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայից 3-րդ կարգի դիպլոմ ստացած Արգինե Սահակյանը, «Հայ գրականություն» առարկայից գովասանագրի արժանացած Լևոն Արսենյանը, «Հայոց եկեղեցու պատմությունից» գովասանագրի արժանացած Սեդա Նորոյանը, «Պատմությունից» գովասանագիր ստացած Մարինե Եղիազարյանը, «Ռուսաց լեզվից» գովասանագիր ստացած Ֆրիդա Մալխասյանը։
Շնորհավորում ենք բոլորին, նոր հաջողություններ մաղթում։
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 10:56:00