Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Ձեր հաջողությունը նաև իմն է, Արագածոտնի մարզից յուրաքանչյուրինս է»․ մարզպետը պատվոգրեր հանձնեց նշանակալի հաջողություններ արձանագրած շախմատիստներին և մարզիչներին

24.06.2022

 «Շախմատի հարգն իմացող յուրաքանչյուրի համար խոստումնալից շախմատիստի հետ շփումը միշտ հաճելի է»,-Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այսօր այսպես ողջունեց հյուրընկալած շախմատիստներին և նրանց մարզիչներին։ Մարզպետը պատվոգրեր հանձնեց նրանց, զրուցեց ու ծանոթացավ ոլորտում առկա խնդիրներին։

Հանդիպմանը ներկա էին մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանը, մշակույթի և սպորտի բաժնի աշխատակից Սոֆյա Վարդազարյանը, Արագածոտնի մարզում շախմատի գծով ԿԳՄՍ նախարարի ներկայացուցիչ Աշոտ Թամազյանը, մարզիչներ Էմիլ Մարկարյանը, Գոռ Ավետիսյանը, Կարապետ Թովմասյանը։
Հանրապետական և միջազգային հարթակներում հաջողությունների առիթով շնորհավորելով հյուրերին՝ մարզպետը շնորհակալություն հայտնեց Արագածոտնի մարզը պատվով ներկայացնելու համար, ողջունեց պատանի շախմատիստների աշխատասիրությունն ու նպատակասլացությունը։
«Ձեր հաջողությունը նաև իմն է, Արագածոտնի մարզից յուրաքանչյուրինս է»,-ասաց մարզպետը՝ վստահեցնելով, որ մարզի ղեկավարությունը միշտ պատրաստ է աջակցելու շախմատիստներին։
Արագածոտնում շախմատի զարգացման հեռանկարների, անելիքների մասին դիտարրկումներ ներկայացրեց խորհրդական Արմեն Գրրիգորյանը, որը շախմատի դասավանդման մեծ փորձ ունի։
Աշոտ Թամազյանը, ներկայացնելով արձանագրված հաջողությունները, ընդգծեց, որ մարզում շախմատի ներուժը բավականին մեծ է, տաղանդավոր երեխաները շատ են։ Ըստ այդմ՝ անհրաժեշտություն կա շախմատի դպրոց հիմնելու, առկա ներուժը համախմբելու, նոր հաջողություններ կերտելու։
Ի պատասխան, Սերգեյ Մովսիսյանը ուրախալի լուր հայտնեց՝ մյուս տարվանից նախատեսվում է շախմատի տան հիմնադրման աշխատանքների մեկնարկը, որի մասին խոսելու, քննարկման առիթներ կունենանք առաջիկայում։
Այսպիսով, մարզպետի անունից պատվոգրեր ստացան՝
• Աշոտ Թամազյանը՝ Արագածոտնի մարզում շախմատի զարգացման և մասսայականացման գործում առանցքային դերակատարման համար։
• Էմիլ մարկարյանը՝ Արագածոտնի մարզում շախմատի զարգացման գործում մեծ ավանդ ունենալու և պատանի շախմատիստների հաջողություններում
առանցքային դերակատարում ունենալու համար։
• Կարապետ Թովմասյանը՝ Արագածոտնի մարզում շախմատի զարգացման գործում նշանակալի ներդրում ունենալու համար։
• Գոռ Ավետիսյանը՝ Արագածոտնի մարզում շախմատի զարգացման գործում մեծ ավանդ ունենալու համար։
•Ասյա Եդիգարյանը, Արսեն Դավթյանը, Անետա Ասկարյանը՝ շախմատի ասպարեզում նշանակալի ձեռքբերումներ ունենալու և Արագածոտնի մարզը պատվով ներկայացնելու համար։
Շնորհավորում ենք և մաղթում նորանոր ձեռքբերումներ։
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 13:05:37