Նորություններ

Մեկնարկել են դպրոցական առարկայական օլիմպիադաները 18.01.2023
«Մաթեմատիկա» առարկայի ստուգատեսով երեկ մեկնարկել է դպրոցական առարկայական օլիմպիադաների մարզային փուլը։ Նշված առարկայի օլիմպիադային մասնակցել է 18 աշակերտ։

Մրցույթի հրավեր՝ ՀԿ-ներին 13.01.2023
ՀՀ Արագածոտնի մարզպետարանը հայտարարում է Հայոց բանակի օրվան նվիրված տոնական միջոցառման կազմակերպման մրցույթ։ Միջոցառումը նախատեսվում է անցկացնել հունվարի 26-28-ը։ Նախատեսված գումարը 303000 ՀՀ դրամ է։

«Ես Կարող եմ» երիտասարդ գաղափարների համաֆինանսավորման նախագիծը վերադառնում է 12.01.2023
Նախագիծը նախատեսված է երիտասարդ գաղափարների խթանման, դրանց գերփոքր բիզնեսի վերածման համար։ Նախագծին ներկայացված և հաղթող ծրագրերի ներդրումային ֆոնդը չի կարող գերազանցել 10․000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը։ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը կհամաֆինանսավորի ծրագրի ընդհանուր արժեքի 80%-ը, մնացած 20%-ը պետք է ներդնի շահառուն։