Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի ուղերձը` բուժաշխատողի օրվա առիթով

21.06.2023

 Սիրելի՛ բուժաշխատողներ,

այսօր նշանավորում ենք ձեր մասնագիտական տոնը, ինչի առիթով հղում եմ ջերմագին շնորհավորանքներս։ Բուժաշխատողների հանդեպ ես առանձնահատուկ ակնածանք ու վերաբերմունք եմ տածում, և դրա հիմքում ձեր դերակատարման գիտակցումն է։
Դուք ստանձնել եք ազգանվեր մի առաքելություն, որի շնորհիվ ամեն օր մարդկային կյանքեր են փրկվում, մարդիկ վերականգնում են իրենց առողջությունը․․․
Ուժեղ պետության կարևորագույն ոլորտներից մեկն է առողջապահությունը, որի զարգացման համար, ուրախությամբ եմ արձանագրում, մեր Կառավարությունն այսօր բավականին լայնածավալ բարեփոխումներ է ձեռնարկում։
Ես վստահ եմ, որ շնորհիվ այս ջանադիր աշխատանքի, մեր երկրի առողջապահությունը նոր որակ է ստանում, մեր բուժաշխատողների պրոֆեսիոնալիզմն է՛լ ավելի է բարձրանում։
Մեծ երախտիքս եմ հղում բոլոր բուժաշխատողներին և ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Արագածոտնի մարզի բուժհաստատություններում մասնագիտական գործունեություն իրականացնող մեր 700 բուժաշխատողներին, որոնց աշխատանքը տեսնում, գնահատում և արժևորում եմ ամեն օր։
Կրկին շնորհավորում և մասնագիտական վերելքներ եմ մաղթում։
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:05:11