Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կոտրելով կարծրատիպերը, ստեղծելով հավասար հնարավորություններ․ Արագածոտնում տեղի ունեցավ կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի նիստը

14.06.2023

 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի, Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանի, Արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանի, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի մասնակցությամբ այսօր Արագածոտնում՝ Ամբերդ հյուրանոցի խորհրդակցությունների սրահում տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի նիստը։

ՄԱԿ-ի, Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչների, մարզի համայնքների կին պաշտոնյաների, հասարակական և այլ կազմակերպությունների անդամների մասնակցությամբ տեղի ունեցան պանելային քննարկումներ՝ կանանց իրավունքների պաշտպանությանն ու իրացմանն առնչվող մի շարք հարցերի շուրջ, արձանագրվեցին խնդիրները։
Ողջույնի խոսքում ՄԻՊ Անահիտ Մանասյանն ընդգծեց, որ իրենց գործունեության առանցքային ուղղություններից մեկը կանանց իրավունքների իրացման համար բարենպաստ միջավայր, հավասար հնարավորություններ ստեղծելն է, ինչի համար պետք են համատեղ ջանքեր ու համագործակցային աշխատանք։
Մարզպետն իր ելույթում կարևորեց կանանց ներգրավվածությունը տարբեր գործընթացներում՝ շեշտադրելով, որ ՀՀ Կառավարությունը մեծապես կարևորում է կնոջ դերը քաղաքականության մեջ, և ուրախալի է, որ այժմ, ավելի քան երբևէ, ամենապատասխանատու պաշտոններում նաև կանայք են։
Կանանց դերի ընդլայնման կարևորության, հասարակության մեջ առկա կարծրատիպերի վերացման և հավասար հնարավորությունների դաշտ ստեղծելու անհրաժեշտության մասին իրենց ողջույնի խոսքում նշեցին փոխնախարարները։
Մի քանի ժամ տևած պանելային քննարկումներում մասնակիցներն ունկնդրեցին ՀՀ իրավապահ համակարգում կանանց ներգրավումը խթանելու ուղղությամբ ՄԻՊ աշխատանքներին, համայնքներում կանանց իրավունքների իրացմանը խոչընդոտող խնդիրներին, քրեակատարողական հաստատություններում ազատությունից զրկված կանանց վերարտադրողական առողջությանն առնչվող խնդիրներին վերաբերող զեկուցումներ, ապա շոշափվող հարցերի շուրջ մտքեր փոխանակեցին։
Հանդիպման գլխավոր ուղերձն այն էր, որ համատեղ աշխատանքով պետք է հասնել կարծրատիպերի վերացմանն ու ստեղծել հավասար հնարավորություններ, ինչն էլ զարգացած հասարակություն կերտելու գրավականն է։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:05:11