Նորություններ

ԳՄՍ փոխնախարարն այցելեց Աշտարակի մշակութային կենտրոններ 27.09.2023
Աշխատանքային այցով սեպտեմբերի 26-ին Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակում էր ԿԳՄՍ նորանշանակ փոխնախարար Դանիել Դանիելյանը։

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի ուղերձը անկախության օրվա առթիվ 21.09.2023
Հայ ժողովուրդը, ինչպես իր դարավոր պատմության ընթացքում, այսօր էլ անցնում է ծանրագույն մաքառումի, ազատ ու անկախ ապրելու արդար պայքարի ճանապարհով։
Աշխատանքային խմբի ղեկավար, մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանը, քաղաքաշինության վարչության պետ Հակոբ Ստեփանյանը, նախագծող ընկերության ներկայցուցիչներ Արմինե Գուլոյանը և Խաչիկ Խաչատրյանը այցելել են Ապարանի թիվ 2, Ափնայի, Հարթավանի, Բերքառատի, Արագածի թիվ 1, Արագածի թիվ 2, Եղիպատրուշի, Գեղադիրի դպրոցներ։
Արագածոտնի մարզն ակտիվ մասնակցություն է ունեցել Համահայկական ամառային 8-րդ խաղերին, ինչը հնարավոր է դարձել Արագածոտնի մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների մշակույթի և սպորտի ոլորտի աշխատակիցների ներդրած միասնական ջանքերի շնորհիվ։ Խաղերի անցկացմանն աջակցող կազմակերպական աշխատանքներում ներգրավված անձանց, մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին ու նրանց մարզիչներին այսօր շնորհակալագրեր հանձնեց Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։




