Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անվճար ՏՏ դասընթացներ՝ կանանց համար

06.12.2023

 Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) 2020 թվականից ի վեր իրականացնում է «Կին ծրագրավորողներ» ծրագիրը, որի շրջանակներում ՏՏ ոլորտի անվճար

դասընթացներ է կազմակերպում կանանց համար՝
ընձեռելով նոր հնարավորություններ տեխնոլոգիական ոլորտում։
Կարող են դիմել 18 տարին լրացած, ՀՀ քաղաքացի հանդիսացող և ԼՂ-ից բռնի տեղահանված կանայք, որոնք չեն աշխատում ՏՏ ոլորտում, չունեն բարձր անձնական եկամուտ և չեն մասնակցել ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագրին։
Ծրագրի 6-րդ խմբի ընդունելությունը բաց է
նոյեմբերի 30-ից մինչեւ դեկտեմբերի 22-ը ներառյալ։
Այս խմբում առաջարկվող դասընթացներն են
Web Programing/ React.js
Web Programing/Node.js
Python
QA Automation
3D Modeling
Ծրագրի մանրամասներին, դիմումի ձևին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://shorturl.at/uMQY8
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 13:46:31