Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզի Աշտարակ խոշորացված համայնքն ամենամեծն է մարզի 8 համայնքների շարքում։Այն ունի 80 հազարի հասնող բնակչություն։

09.12.2023

Համայնքն ընդգրկում է 30 բնակավայր։
Այս տարի համայնքում իրականացվում է 3 մլրդ 293 մլն ՀՀ դրամի սուբվենցիոն ծրագիր, նշված գումարի մեջ ներառված չէ մանկապարտեզների հիմնանորոգման՝ համալիր փորձաքննության փուլում գտնվող 2 ծրագրերի գումարը։ Ըստ էության, 2023 թ․ մարզում բոլոր սուբվենցիոն ծրագրերի համար ներդրված ընդհանուր գումարի (5 մլրդ 408 մլն դրամ) 50 %֊ից ավելին բաժին է ընկնում Աշտարակ համայնքին։
Աշտարակում իրականացվող այս տարվա 8 ծրագրերից 1-ը 100 %-ով ավարտված է, 3-ը ավարտական փուլում են և կավարտվեն մինչև տարեվերջ, իսկ 4 ծրագրի աշխատանքները կտեղափոխվեն 2024 թ.։ Ծրագրերը՝ ստորև։
1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի, Աղձք, Արուճ, Ագարակ, Անտառուտ, Ավան, Արտաշավան, Բազմաղբյուր, Բյուրական, Լեռնարոտ, Կարբի, Կոշ, Ղազարավան, Նոր Ամանոս, Նոր Եդեսիա, Նոր Երզնկա, Ոսկեհատ, Ոսկեվազ, Ուշի, Ուջան, Սաղմոսավան, Սասունիկ, Փարպի, Օհանավան և Օշական բնակավայրերի փողոցների ասֆալտապատում։ Ծրագիրը ավարտական փուլում է։
2.Աշտարակ համայնքի Աշտարակ, Աղձք, Բյուրական, Արագածոտն և Օրգով բնակավայրերի գազաֆիկացում։ Ծրագիրը ավարտական փուլում է։
3.Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի, Նոր Ամանոս և Ուջան բնակավայրերի ոռոգման ներտնտեսային ցանցի հիմնանորոգում։ Ծրագիրն ընթացքի մեջ է։
4.Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի, Ավան, Բյուրական, Լեռնարոտ, Ոսկեվազ, Վերին Սասունիկ և Ուջան բնակավայրերի ճանապարհների և փողոցների հիմնանորոգում՝ տուֆ քարով սալապատումով։ Ծրագիրն ընթացքի մեջ է։
5.Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի թիվ 1 «Մանուշակ մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորգում և բակային տարածքների բարեկարգում։ Ծրագիրը համալիր փորձաքննության փուլում է։
6.Աշտարակ համայնքի Բյուրական, Կարբի և Ոսկեհատ բնակավայրերի մանկապարտեզների շենքերի հիմնանորոգման, կառուցման և բակային տարածքի բարեկարգում։ Ծրագիրը համալիր փորձաքննության փուլում է։
7.Աշտարակ համայնքի կարիքների համար հատուկ բազմաֆունկցիոնալ տեխնիկայի ձեռք բերում։ Ծրագիրն ավարտված է։
8.Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքում և Բազմաղբյուր բնակավայրերում մարզադաշտերի հիմնանորոգում և տարածքների բարեկարգում։ Ծրագիրն ընթացքի մեջ է։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 13:46:31