Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը  Անկախության տոնի առթիվ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի առթիվ 20.09.2012

Սիրելի հայրենակիցնե՛ր Շնորհավորում եմ Անկախության օրվա կապակցությամբ: Անկախության տոնը ամենքինս է՝ համայն հայությանը: Մենք այն նշում ենք ամենայն հպարտությամբ, մեծագույն սիրով, հայրենասիրական պաթոսով, ապագայի հանդեպ լավատեսությամբ:1991 թվականի սեպտեմբերի 21-ին կայացած հանրաքվեով հայ ժողովուրդը միահամուռ եւ անվարան ընտրեց անկախության ուղին:

Կայացավ մարզխորհրդի հերթական նիստը 13.09.2012

Սեպտեմբերի 13-ին Արագածոտնի մարզպետարանում կայացավ մարզխորհրդի հերթական նիստը: Օրակարգային առաջին հարցը վերաբերում էր համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման եւ նախորդ տարիներին գոյացած աշխատավարձի, սոցվճարների պարտքերի մարման գործընթացին: Ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ն. Գալստյանը տեղեկացրեց, որ տարեսկզբից առ այսօր մարվել է 2 մլն. 737 հազար դրամի աշխատավարձի եւ սոցվճարների պարտք, եւ ներկայումս, ընդհանուր առմամբ, այդ պարտքը կազմում է 13 մլն. 500 հազար դրամ:

«Հայաստանը խաղաղության խաչմերուկում» ֆոլկլորային փառատոն՝ Արագածոտնում

«Հայաստանը խաղաղության խաչմերուկում» ֆոլկլորային փառատոն՝ Արագածոտնում 12.09.2012

Ավելի քան մեկ տասնամյակ առաջ աշխարհի տարբեր երկրներում մեկնարկվել են ,,Ֆոլկլորը աշխարհի խաղաղության համար,, խորագիրը կրող միջազգային փառատոններ, որոնց կարգախոսն է` ,,Աշխարհի մշակութային հարստությունը, դա ժողովուրդների բազմազանության երկխոսությունն է,,: 2011 թվականից սկսած՝ ,,Ավանդական Տոների Վերածնունդ,, հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Հայաստանը եւս միացավ այս նախագծին:

Կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը 07.09.2012

Մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ քաղաքացիների հերթական ընդունելությունը կայացավ սեպտեմբերի 7-ին: Ցուցակագրվել էր 18 քաղաքացի, սակայն, ընդունելության օրը մարզպետն ընդունեց նաեւ նախապես չհերթագրված քաղաքացիների: Դիմումատուների բարձրացրած հարցերը վերաբերում էին հողային, բնակարանային, աշխատանքային, առողջական, սոցիալական խնդիրների: Ըստ հնարավորության, հարցերին դրական լուծում տրվեց տեղում...

           Գիտելիքի օրը մարզպետն այցելեց Ուջանի դպրոց

Գիտելիքի օրը մարզպետն այցելեց Ուջանի դպրոց 01.09.2012

Սեպտեմբերի 1-ին, ժամը 9.00-ին Արագածոտնի մարզի բոլոր դպրոցներում հնչեց նոր ուսումնական տարվա առաջին զանգը: Տեղի ունեցան հանդիսավոր արարողություններ, ասվեցին ողջույնի, բարեմաղթանքի խոսքեր: Բազմաթիվ հյուրերի թվում դպրոցներ այցելեցին մարզպետարանի ներկայացուցիչները, ովքեր մանկավարժներին եւ աշակերտներին փոխանցեցին մարզպետ Սարգիս Սահակյանի ողջույնի խոսքը՝ նոր ուսումնական տարվա եւ Գիտելիքի օրվա կապակցությամբ:

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ ՍԱՐԳԻՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ ՍԱՐԳԻՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 31.08.2012

Հարգելի ուսուցիչնե՛ր, ծնողնե՛ր, սիրելի աշակերտնե՛ր Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա կապակցությամբ։ Բոլոր ժամանակներում գիտելիքն է եղել կյանքի ճանաչողության և գնահատման հիմքն ու չափանիշը, առաջընթացի շարժիչ ուժն ու գրավականը: Արդիական գիտելիքներով զինված, համակողմանիորեն զարգացած նոր սերնդի ձևավորումը այսօր էլ ժամանակի պահանջն է և զարգացման հրամայականը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-18 14:25:28