Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանրապետությունում կան դժվարանցանելի ճանապարհահատվածներ

20.12.2012

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին, ժամը 10.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Ապարան-Սպիտակ (Ծաղկահովիտ-Ալագյազ, Արագած-Լեռնապար, Միրաք-Մելիքգյուղ-Ռյա Թազա, Լանջիկ-Մաստարա), Օթևան, Գառնահովիտ, Հակկո գյուղերի ավտոճանապարհները և Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածը:

Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծ մինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների` սահելու դեմ շղթաների կիրառման դեպքում և մինչև 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:49:17