Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Նախագահը ներկա գտնվեց «Գոլդեն Գրեյփ ԱրմԱս» գինու գործարանի բացման արարողությանը

ՀՀ Նախագահը ներկա գտնվեց «Գոլդեն Գրեյփ ԱրմԱս» գինու գործարանի բացման արարողությանը 15.10.2012

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 15-ին աշխատանքային այցով եղավ Արագածոտնի մարզում: Նախագահը ներկա գտնվեց ,,Գոլդեն Գրեյփ ԱրմԱս,, ընկերության գինու-կոնյակի գործարանի բացման արարողությանը, շրջեց գործարանի արտադրամասերում, ծանոթացավ արտադրական գործընթացին...

 Լենինգրադի մարզի պատվիրակությունը այցելել է Արագածոտնի մարզ

Լենինգրադի մարզի պատվիրակությունը այցելել է Արագածոտնի մարզ 12.10.2012

Հոկտեմբերի 11-ից 13-ը Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզի պատվիրակությունը այցելել է Արագածոտնի մարզ: Պատվիրակությունը գլխավորում է Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն, իսկ պատվիրակության կազմում ընդգրկված են փոխնահանգապետեր Ալեքսանդր Կուզնեցովը, Գեորգի Բոգաչովը, այլ պաշտոնական անձինք...

Նվերներ՝ տարեցներին 10.10.2012

Արագածոտնի մարզում արդեն ավանդական է դարձել Տարեցների օրվան նվիրված ձեռնարկը, որի համաձայն դրամական աջակցություն է տրվում մարզում բնակվող տարեցներին: Այս տարի 100 եւ ավելի տարիք ունեցող տարեցները՝ 9 հոգի, մարզպետ Սարգիս Սահակյանի կողմից առանձնահատուկ վերաբերմունքի արժանացան: Մարզպետի անունից հղված ուղերձը եւ դրամական որոշակի աջակցություն տարեցներին հանձնվեցին իրենց իսկ բնակարաններում:

Վերանորոգվում է Օշականի միջնակարգ դպրոցը 10.10.2012

Արագածոտնի մարզի Օշական համայնքի եւ Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի միջեւ 2001 թվականին հաստատված փոխգործակցությունը տարեցտարի ընդլայնում է գործունեության շրջանակները: Ալֆորվիլի պատվիրակության՝ Արագածոտնի մարզ կատարած վերջին այցելությունը կայացավ 2011 թվականին: Մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ կայացած ընդունելության ժամանակ, ի թիվս այլ քննարկումների, պայմանավորվածություն ձեռք բերվեց ֆրանսիացիների կողմից վերանորոգել Օշականի Մ. Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցը...

,,Էպոսի օր,, համազգային տոնախմբություն` Իրինդ գյուղում

,,Էպոսի օր,, համազգային տոնախմբություն` Իրինդ գյուղում 06.10.2012

Արագածոտնի մարզի Իրինդ գյուղում հոկտեմբերի 6-ին կայացավ ,,Էպոսի օր,, համազգային տոնախմբություն` նվիրված ,,Սասնա ծռեր,, էպոսին: Կազմակերպման նախաձեռնությունը ՀՀ մշակույթի նախարարության, Արագածոտնի մարզպետարանի եւ ,,Սասնա տուն,, հասարակական կազմակերպության համատեղությամբ էր: Հայոց բանահյուսության կարեւորագույն արժեքներից մեկին`

Արագածոտնի մարզի 12 համայնքում գազիֆիկացման ծրագիր է իրականացվում 05.10.2012

Արագածոտնի մարզի 12 համայնք ներգրավված է ,,Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակի,, (IFAD) գազիֆիկացման ընդարձակ ծրագրի մեջ: Դրանցից 3-ում՝ Ուջանում, Կոշում եւ Ալագյազում բոլորովին նոր գազատարեր են անցկացվում: Առ այսօր այս բնակավայրերը գազիֆիկացված չեն եղել, եւ խնդրի լուծումը այս համայնքներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումներից է: Բացի այս, գազիֆիկացում է իրականացվում նաեւ Ապարանի տարածաշրջանի 9 գյուղում՝ Ծաղկաշեն, Հարթավան, Շենավան, Քուչակ, Ափնայ, Վարդենուտ, Արագած, Վարդենիս եւ Արայի համայնքում...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-18 14:25:28