Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեկնարկել է ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը

15.01.2013

Հունվարի 14-ից Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցներում մեկնարկել է 2012-2013 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը: Չնայած այն հանգամանքին, որ մարզի համայնքների զգալի հատվածը գտնվում է լեռնային եւ բարձր լեռնային գոտում, որտեղ վերջին օրերին առատ ձյուն է տեղացել, այդուհանդերձ դա չի խոչընտոտել դասընթացները ժամանակին սկսելու եւ բնականոն կազմակերպելու համար:
Մարզի դպրոցներից մեծ մասում՝ 50-ում, ջեռուցումն իրականացնում են լոյակ համակարգերի միջոցով: 30 դպրոց ջեռուցվում է էլեկտրականությամբ, իսկ 39-ում հեղուկ վառելիքով աշխատող վառարաններ են օգտագործում: Ջեռուցման խնդիրը գտնվում է մարզպետարանի մշտական ուշադրության ներքո: Մարզպետ Սարգիս Սահակյանի հանձնարարությամբ կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պատասխանատուները պարբերաբար ուսումնասիրում են դպրոցներում ջերմային ռեժիմը եւ ներկայացնում տեղեկատվություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14