Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հին Նոր տարվա ավանդական տոնակատարություն՝ Արագածոտնում

14.01.2013

Ամանորյա տոնակատարությունները Արագածոտնի մարզում եզրափակվեցին Ապարան քաղաքում հունվարի 13-ին տեղի ունեցած ,,Ապարանյան Հին Նոր տարի,, ամենամյա տոնակատարությամբ: Քաղաքի հրապարակում ժողովրդական տոնախմբությունն իր շուրջն էր համախմբել մարզի տարբեր համայնքներից, մարզկենտրոն Աշտարակ քաղաքից, այլ մարզերից եւ Երեւանից ժամանած բազմաթիվ հյուրերի, որոնց մեջ էին կառավարության անդամներ, հասարակական կազմակերպությունների, մշակույթի ներկայացուցիչներ:
Հանդիսությունն սկսվեց Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, բարեմաղթանքով, հոգևոր դասի ներկայացուցիչների աղոթքով: Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանի բացման խոսքից հետո ողջույնի խոսք հղեց մարզպետ Սարգիս Սահակյանը: Նա ասաց, որ արդեն ավանդական դարձած այս տոնախմբությունը լավագույն առիթ է պահպանելու ժողովրդական ծեսերն ու ավանդույթները եւ ցուցաբերելու մեր ժողովրդին հատուկ միասնականությունն ու համախմբվածությունը:
Շնորհավորանքի խոսքերով հանդես եկան գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, ԱԺ պատգամավոր Վրեժ Մարկոսյանը, ,,Նիգ-Ապարան,, հայրենակցական միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանը և այլք: Ավանդական խարույկի շուրջ անցկացվեց շուրջպար: Տոնակատարությունն ուղեկցվում էր սիրված երգիչների և համույթների երգ ու պարով: Տարբեր մարզերի, համայնքների կողմից բացված սեղանների շուրջ մասնակիցներն օգտվեցին նաեւ ավանդական ճոխ հյուրասիրությունից: Միջոցառումը կազմակերպել էին ,,Նիգ-Ապարան,, հայրենակցական միությունը և Ապարանի քաղաքապետարանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34